Ծայրահեղ աջակողմյան «Իսրայելի երկիր» կազմակերպության ներկայացուցիչները կիրակի օրը մասնակցել են Կնեսետում անցկացվածհատուկ նիստին, որի նպատակն էր հավանություն տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրին՝ 2.3 միլիոն պաղեստինցիներիԳազայից տեղափոխման վերաբերյալ։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ պաշտպանությաննախարարությունում ստեղծվում է «միգրացիոն մարմին», որը կխթանի պաղեստինցիների՝ Գազայի հատվածը լքելու գործընթացը։
«Յուրաքանչյուր շեքելը, որ ներդնում ենք միգրացիան խրախուսելու համար, մեզ համար ավելի էժան կարժենա, քան անընդհատպատերազմելը։ Բյուջեն խոչընդոտ չի դառնա այս նախաձեռնության համար։ Սա պարզապես հերթական ծրագիրը չէ, այլպատմական փոփոխությունների հնարավորություն է Մերձավոր Արևելքում և Իսրայելում», – հայտարարել է Բեզալել Սմոտրիչը։
Կնեսեթի պատգամավոր Սիմխա Ռոթմանը պնդում է, որ այս «վերաբնակեցման» ծրագիրը ավելի իրատեսական է, քան Եգիպտոսի ևԱրաբական լիգայի վերջերս առաջարկած տարբերակը, որը նախատեսում է Գազայի կառավարումը փոխանցել Պաղեստինի ինքնավարությանը՝առանց «Համասի» զինաթափման։
«Մարդիկ ասում են՝ եկեք «Համասին» բոլոր հնարավորությունները տանք, որ վերականգնի իր ուժերը։ Դա վտանգավոր է թե՛ Գազայիբնակիչների, թե՛ տարածաշրջանի խաղաղության համար», – նշել է Սիմխա Ռոթմանը։
Ծայրահեղ աջ հայացքներ ունեցող իրավաբանները «Իսրայելի երկիր» խմբի նիստի ընթացքում նշել են, որ պատերազմական գոտուցարտագաղթը խրախուսելը միջազգային իրավունքի խախտում չի համարվում։
«Մենք գիտենք, որ պատերազմe նպաստում է փախստականների աճին: Միլիոնավոր մարդիկ լքել են Աֆղանստանը, Սիրիայիպատերազմից միլիոնավոր մարդիկ են փախել, Ուկրաինայի պատերազմը նույնպես միլիոնավոր փախստականների արտահոսքիպատճառ դարձավ։ Այս դեպքերից ոչ մեկը չի որակվել որպես էթնիկ զտում։ Այս պատերազմի արդյունքում էլ փախստականներարհեստականորեն չեն գոյանում, եթե այն պատերազմի հետևանք է», – ասել է իրավաբան Եվգենի Կոնտորովիչը։
Իսրայելյան ազատական կազմակերպությունների ներկայացուցիչները կտրականապես չեն համաձայնում այս տեսակետի հետ։
Peace Now շարժման անդամ Հագիտ Օֆրանը նշել է.
«Սա մարդկանց կամավոր հեռացում չէ։ Սա հարկադրական տեղահանություն է, ինչը ռազմական հանցագործություն է ։ Եթե մարդուկյանքը խարխլում ես, ապա չի կարելի պնդել, որ նա ինքն է որոշել լքել իր տունը»։
Կնեսեթի որոշ անդամներ Իսրայելին կոչ են անում վերականգնել Գազայի հատվածում գտնվող 21 հրեական բնակավայրերը, որոնք Իսրայելը 2005 թվականին միակողմանիորեն տարհանել էր՝ դուրս գալով այդ տարածքից։
Հրեա վերաբնակիչների առաջնորդ Դանիելա Վայսը հայտարարել է, որ պատրաստ է վերաբնակվել Գազայում։
Թեև Գազայում հրեական բնակավայրերի վերականգնման հեռանկարը քիչ հավանական է, իսրայելցիների մեծ մասը համոզված է, որ «Համասը» չպետք է որեւէ դերակատարում ունենա Գազայի ապագայում, իսկ ոմանք կարծում են, որ դա ապահովելու լավագույն տարբերակըպաղեստինցիների մեծամասնությանը Գազայից հեռացնելն է։