Մատչելի հղումներ

Չինական հաքերները թիրախավորել են ԱՄՆ կարևոր ենթակառուցվածքները. ՀԴԲ տնօրեն


Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը վկայություն է տալիս Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովի լսումներին, որը կենտրոնացած է Չինաստանի վրա: Վաշինգտոն, ԱՄՆ Կոնգրես, 2024 թվականի հունվարի 31
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը վկայություն է տալիս Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովի լսումներին, որը կենտրոնացած է Չինաստանի վրա: Վաշինգտոն, ԱՄՆ Կոնգրես, 2024 թվականի հունվարի 31

Չինաստանի կառավարության ներքո գործող հաքերները թիրախավորել են ԱՄՆ-ի կարևոր ենթակառուցվածքները՝ ԱՄՆ կոնգրեսականներին է ասել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիս Ռեյը: Վերջինիս խոսքերը հնչել են նախագահ Բայդենի վարչակազմի ջանքերի ֆոնին՝ նվազեցնել Չինաստանի հետ առկա լարվածությունը։

Միացյալ Նահանգներում հասարակական տրանսպորտը այն կարևոր ենթակառուցվածքներից է, որ թիրախավորվել է Չինաստանի հաքերների կողմից՝ ամերիկացի օրենսդիրներին չորեքշաբթի ասել է Հետաքնության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:

«Չինաստանի [կառավարության ներքո գործող] հաքերները թիրախավորում են ամերիկյան ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով պատրաստ լինել խափանել դրանց աշխատանքը և վնասել ամերիկացի քաղաքացիներին ու համայնքներին՝ եթե կամ երբ Չինաստանը որոշի, որ եկել է [ԱՄՆ-ին] հարված հասցնելու ժամանակը»,- նշել Ռեյը:

Չինաստանը նախկինում բազմիցս է հերքել հաքերային հարձակումների մասին մեղադրանքերը՝ դրանք որակելով անհիմն:

ՀԴԲ տնօրեն այս խոսքերը հնչել են մի ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Պեկինը փորձում են դուրս գալ սառը հարաբերությունների փուլից՝ վերականագնելով շփումները զինվորականների միջև և, օրինակ, քննարկումներ սկսելով արհեստական բանականության շուրջ, կամ նորոգելով համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

«Մենք պայմանավորվեցինք, որ նախագահ [Ջո] Բայդենը և նախագահ Սի [Ծինփինը] պետք է հնարավորինս շուտ հեռախոսազրույցներ ունենան: Կարծում եմ, Վուդսայդից հետո ակնհայտ է, որ անձնական շփման ձևաչափը անփոխարինելի է»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:

ԱՄՆ-ում չեն թաքցնում, որ իենց մտահոգության գլխավոր պատճառը գալիք նախագահական ընտրություններն են, թե արդյոք այլ երկրները կփորձեն մկջամտել:

«Չինացիները, հավանաբար, բավականին զգույշ կլինեն, հատկապես՝ նախագահական ընտրություններին միջամտելու հարցում: Կարծում եմ, կարող ենք տեսնել չինական որոշ միջամտություն՝ բոտերի և առցանց գործողությունների միջոցով, Կոնգրեսի ընտրություններում, հատկապես, երբ խոսք է գնում Չինաստանի նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունք ունեցող գործիչների մասին»,- նշել է Օսթինում գործող Տեխասի համալսարանի ներկայացուցիչ Ջերեմի Սուրին:

Նախորդ հանդիպմանը՝ անցած տարվա նոյեմբերին, Չիանստանի նախագահ Սի Ծինփինը խոստացել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ Պեկինը չի միջամտի ԱՄՆ ընտրություններին: Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրաժարվել է հաստատել տեղեկությունը․ «Հրապարակային և մասնավոր զրույցներում հստակ ենք եղել՝ անելու ենք այն, ինչ պետք է անենք, որպեսզի համոզված լինենք, որ մեր ընտրությունները եղել են և կշարունակեն մնալ ազատ ու արդար»:

Դիտորդները նշում են, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ամերիկա-չինական հարաբերությունները աչքի էին ընկնում լարվածությամբ, ներկայում ձնհալի փուլ է։

«Բայդենի վարչակազմն ու ԱՄՆ կառավարության ակտիվ քայլեր են ձեռնարկել՝ ընդհանուր եզրեր, ուղղություններ գտնելու ուղղությամբ, ուր հնարավոր է ներգրավվել Չինաստանը: Չինական կողմում ևս, կարծես, նկատվում է պատրաստակամություն, որը առկա չէր մեկ կամ երկու տարի առաջ»,- ասել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի պրոֆեսոր Ռանա Միթերը:

Վաշինգտոնն այսօր ձգտում է պահպանել կայունությունը Չինաստանի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով մերձավորարևելյան հակամարտության ընդլայնման հնարավորությունը:

XS
SM
MD
LG