Մատչելի հղումներ

Վաշինգտոնը մեղադրել է Թեհրանին՝ Հորդանանում ամերիկացի զինվորականներին թիրախավորելու մեջ


Քարտեզ, որտեղ տեղակայված է Հորդանանում գտնվող ամերիկյան 22-րդ հենակետը: Վերջինիս վրա անօդաչուի հարձակումից հետո զոհվել են երեք ամերիկացի զինծառայողներ
Քարտեզ, որտեղ տեղակայված է Հորդանանում գտնվող ամերիկյան 22-րդ հենակետը: Վերջինիս վրա անօդաչուի հարձակումից հետո զոհվել են երեք ամերիկացի զինծառայողներ

Սպիտակ տունը հայտարարել է, թե ամենևին էլ նպատակ չունի պատերազմել Իրանի հետ՝ չնայած նախօրեին նախագահ Բայդենի հայտարարությանը՝ պատասխանել Հորդանանում անօդաչուի հարվածին, ինչի հետևանքով սպանվել են ամերիկացի երեք զինծառայողներ։ Վաշինգտոնը մեղադրել է Թեհրանի աջակցությունը վայելող զինյալներին

Սպիտակ տունը ճնշման ներքո է այն բանից հետո, երբ կիրակի Հորդանանում անօդաչուի հարձակումը պատճառ հանդիսացավ ամերիկացի երեք զինվորականների զոհվելուն: Վաշինգտոնը մեղադրում է Իրանի աջակցությունը վայելող խմբերին, որոնք գործում են Սիրիայում և Իրաքում:

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների փոխանցմամբ, հարձակման հետևում Իրանն է, սակայն նույն անձինք հրաժարվում են մանրամասներ ներկայացնել։ Հայտնի չէ նաև, թե ինչ է ձեռնարկելու Վաշինգտոնը:

«Ինչպես երեկ ասացինք, կարձագանքենք: Այդ կանենք մեր նախընտրած ժամանակ, և [ԱՄՆ] նախագահի նախընտրած ձևով: Կանենք այն գիտակցությամբ, որ Թեհրանի աջակցությունը վայելող խմբերը վերջերս խլել են ամերիկացի զինվորականների կյանքեր»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ. Սպիտակ տուն
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Սակայն, Քիրբին ընդգծել է՝ Վաշինգտոնը դեմ է Իրանի հետ ուղղակի առճակատմանը:

«Իրանի հետ պատերազմ չենք փնտրում: Չենք ձգտում ռազմական բախման [իրանական] ռեժիմի հետ»,- ընդգծել է Քիրբին։

Պաշտոնական Թեհրանը երկուշաբթի հերքել է իր առնչությունը տեղի ունեցածին:

«Չենք ձգտում լարվածության, նույնիսկ՝ Ամերիկայի հետ, տարածաշրջանում կամ դրա սահմաններից դուրս: Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատում է, որ միջազգային և տարածաշրջանային վեճերը [հնարավոր է կարգավորել] քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին:

Իր մտահոգությունն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ «Տեսնում ենք, որ Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը: Իրանը պատասխանատվություն է կրում նաև Կարմիր ծովում նավերը գրոհող ահաբեկիչներին աջակցելու համար: Թեհրանի վարքագիծը ի ցույց է դնում, թե ինչ տեսք ունի աշխարհն առանց կանոնների՝ անկանխատեսելի ու վտանգավոր։ Աշխարհ, որտեղ մեր անվտանգության համար բարձր գին ենք վճարելու»:

Դիտորդները կասկածից վեր են համարում, որ Հորդանանում ամերիկյան ուժերին հասցված հարվածը հարկ է դիտարկել Գազայում շարունակվող ռազմական գործողությունների ներքո:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը՝ կանխել տարածաշրջանում լարվածության աճը, ձախողվել է»,- կարծիք է հայտնում ԿՀՎ-ի նախկին ներկայացուցիչ Բեռնարդ Հադսոնը:

Հորդանանի մայրաքաղաքում այն մտքին են, թե ամերիկյան ուժերի դեմ նման գրոհը նոր փուլ է մերձավորարևելյան հակամարտությունում:

«Այս հարձակումը [մերձավորարևելյան] հակամարտությունը նոր հարթություն է տեղափոխում։ Հորդանանում ամերիկյան զորքերին թիրախավորելը նշանակում է, որ [հակամարտությունը] Սիրիայից ընդլայնվել է Իրաք, իսկ այժմ՝ Հորդանան»,- նշում է քաղաքական վերլուծաբան Ամեր Սաբաիլեն:

Ինչրևէ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, ինչպես հայտնի է, ընդգծել է պատասխան հարված հասցելու Վաշինգտոնի վճռանակությունը․ «Մեր հենակետերից մեկի վրա հարձակման հետևանքով կորցրել ենք երեք քաջարի զինվորականների։ Խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգենք մեր երեք զոհված զինծառայողների հիշատակը: Մենք կպատասխանենք»:

XS
SM
MD
LG