Մատչելի հղումներ

Պաղեստինցի աղջկա սպանությունը ուշադրություն է հրավիրել Արևմտյան ափի երեխաների վիճակին


Իսրայել-Պաղեստին հակամարտություն
Իսրայել-Պաղեստին հակամարտություն

Իսրայելի ռազմուժը Գազայի հատվածում շարունակում է իր գործողությունները «Համասի» դեմ։ Զոհերի թվում են նաև Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում բնակվող բազմաթիվ երեխաներ։

Տասը տարեկան Օդեհ Ահմադ Ջահալինը ընտանիքի ու ընկերների հետ սգում է կրտսեր քրոջ՝ Ռուքայայի մահը:

Ասում է՝ արդեն կարոտում է քրոջը։

4-ամյա աղջնակը զոհվել է հունվարի 7-ին իսրայելական ուժերի կրակից, երբ մոր հետ նստել էր տրանսպորտ, որն անցնում էր Բեյթ Իկսա գյուղին կից անցակետի մոտով: Իսրայելի ոստիկանության համաձայն, նրանց հետևից ընթացող մեքենան կանգ չի առել՝ ստուգում անցնելու համար, ինչն էլ դրդել է իսրայելական անվտանգության ուժերին կրակել այդ մեքենայի ուղղությամբ՝ անզգուշաբար սպանելով դիմացի մեքենայում նստած աղջնակին։

Սպանված երեխայի հայրը՝ Ահմադ Ջահալինն ասում է, թե տեղի ունեցածն իրենց համար անհասկանալի է․ «Չգիտենք, թե ինչու այդ տեղի ունեցավ։ Զարմացրեց մեքենաների վրա կրակելը։ Այդ պատճառով աղջիկս նահատակվեց: Կարոտում եմ նրան»։

Պաղեստինցի աղջկա սպանությունը ուշադրություն է հրավիրել Արևմտյան ափի երեխաների վիճակին
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Իսրայելական կողմի հավաստմամբ, միջադեպը հետաքննվում է:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Պաղեստինի գծով հաղորդակցության բաժնի ղեկավար Ջոնաթան Կրիքսին անդրադարձել է Հորդանան գետի Արևմտյան ափին բնակվող երեխաների վիճակին. «Նախորդ 13 շաբաթներին Հորդանան գետի Արևմտյան ափին ութսունհինգ երեխա է սպանվել: Այդ թիվն 2022 թվականի կրկնապատիկն է»։

Վախի մեջ ապրելը դարձել է երեխաների առօրյայի մասը, ինչպես Օդեհի դեպքում է, ում կարծիքով այն ինչ կատարվում է Գազայի հատվածում՝ չդադարող ռմբահարումները, կարող է ցանկացած պահի տեղի ունենալ Արևմտյան ափին, ուստի՝ նախընտրում է այլևս բակում չխաղալ։

«Ավերածությունները, պատերազմներն ու սպանությունները շատ երեխաների զրկում են մանկությունից։ Օրինակ, իմ աղջկա դեպքը․․․ բայց նաև Գազայի, Ջենինի երեխաները: Բոլորը կրակոցների ականատես են»,- նշում է Ահմադ Ջահալինը։

Սուջութ Համիդը Արևելյան Երուսաղեմում դպրոցի ուսուցիչ է: Ասում է, որ երեխաներն ամեն օր իրեն հարցնում են, թե ինչպես կարող են սովորել և «նորմալ ապրել»: Համիդի խոսքով, իր սաները սարսափած են՝ «ամեն օր Գազայում երեխաներ են մահանում»:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և անել հնարավորը՝ նվազեցնելու բռնությունը»,- ասում է Ջոնաթան Կրիքսը:

XS
SM
MD
LG