Մատչելի հղումներ

 
Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը գիշերային հարձակում են իրականացրել Գազայի հատվածում

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը գիշերային հարձակում են իրականացրել Գազայի հատվածում


Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը
Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը

Իսրայելական բանակը հայտնել է ահաբեկիչների բազմաթիվ թիրախների, այդ թվում՝ հրթիռների արձակման և հրամանատարական և կառավարման կենտրոններին հարված հասցնելու մասին:

Իսրայելի պաշտպանության բանակը ուրբաթ օրը հայտարարել է, որ իր ցամաքային ուժերը, կործանիչների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, «նպատակային հարձակում» են իրականացրել Գազայի հատվածում՝ նախապատրաստվելով ցամաքային լայնածավալ ներխուժմանը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը, կործանիչների և անօդաչուների ուղեկցությամբ, նոր թիրախային հարձակում են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական մասում», - ասվում է բանակի հայտարարության մեջ:

«Իսրայելական բանակը հայտնաբերել և ոչնչացրել է ահաբեկիչների բազմաթիվ թիրախներ, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման վայրեր, հրամանատարության և կառավարման կենտրոններ և «Համասի» ահաբեկիչներ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Գործողության ավարտին զորքերը լքել են Գազայի տարածքը, հայտնում են զինվորականները։

Նախորդ գիշեր իսրայելական բանակը նմանատիպ ցամաքային գործողություն է իրականացրել պաղեստինյան տարածքի հյուսիսային հատվածում՝ տանկերի և հետևակի օգտագործմամբ։

Վերջին ներխուժումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթվա սկզբին ասաց, որ Իսրայելը «պատրաստվում է ցամաքային հարձակման»:

XS
SM
MD
LG