Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Հնդկաստանի առաջնորդները բանակցություններ են սկսել Նյու Դելիում 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին։ Գագաթնաժողովից առաջ նախագահը և ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը բանակցություններ են վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Նախագահ Ջո Բայդենը, ով ուրբաթ երեկոյան ժամանեց Նյու Դելի՝ մասնակցելու 20-րդ խմբի առաջնորդների գագաթնաժողովին, փակ հանդիպում ունեցավ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Բայդենն ու Մոդին վերջին անգամ հանդիպել են հունիսին, երբ Հնդկաստանի վարչապետը պետական այց կատարեց ԱՄՆ։ Ակնկալվում է, որ երկու առաջնորդները կքննարկեն հունիսին ձեռք բերված մի շարք համաձայնագրերի շուրջ առաջընթացը, ներառյալ համաձայնությունը, որը թույլ կտա General Electric-ին Հնդկաստանում ռեակտիվ շարժիչներ արտադրել հնդկական ռազմական ինքնաթիռների համար:

Բանակցություններին մասնակցում է նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպումից առաջ լրագրողներին ասել է, որ բանակցությունները ցույց կտան «մեր երկրների հարաբերությունների ծավալը»։

Մամուլի հասանելիությունն այս հանդիպմանը սահմանափակ է: Սպիտակ տան կողմից հրապարակված պաշտոնական ժամանակացույցում ոչ մի տեղեկություն չկա, որ լրագրողներին կթույլատրվի հանդիպմանը։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք մուտքը», - ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան Պիերը լրագրողներին Հնդկաստան մեկնող նախագահական ինքնաթիռում:

Չնայած ԱՄՆ-ը և Հնդկաստանը դաշնակցային պայմանագիր չեն կնքել, Վաշինգտոնը կցանկա դիտարկել Նյու Դելիին որպես Չինաստանի ռազմավարական հակակշիռ:

Համաշխարհային բանկի ֆինանսավորումը և ԱՄՆ աջակցության երաշխիքները կլինեն այն փաստարկները, որոնցով Բայդենը հույս ունի համոզել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի արագ զարգացող տնտեսություններին, որ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախագծին այլընտրանք կա, որով զարգացող երկրները ստացել են միլիարդավոր դոլարներ Պեկինից՝ դառնալով Չինաստանի պարտապանները։

G20-ի գագաթնաժողովից հետո Բայդենը կայցելի Վիետնամ, իսկ երկուշաբթի օրը կվերադառնա ԱՄՆ։

XS
SM
MD
LG