Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակն անհանգստացած է Չինաստանից բխող սպառնալիքներից


Ճապոնիայում կայացած Մեծ յոթնյակի եռօրյա գագաթնաժողովից հետո, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է Պեկինին, թե հնարավոր է խուսափել Արևմուտքի հետ ընդհարումից, չնայած աշխարհի առաջատար յոթ տերությունների շրջանում աճող անհագստությանը՝ Չինաստանի ընդլայնվող ռազմական և տնտեսական կարողությունների առնչությամբ:

Հիրոսիմայում ավարտվել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը: Արդյուքներից է՝ մոլորակի ազդեցիկ յոթ տերությունների արտահայտած մտահոգությունը՝ Չինաստանի ներկայացրած սպառնալիքի ու աճող ռազմական և տնտեսական կարողությունների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է Պեկինին, թե Մեծ յոթնյակը նպատակ չունի բախման գնալ Չինաստանի հետ՝ զգուշացնելով, սակայն, ձեռնպահ մնալ Թայվան ներխուժելուց։

«Մեր դաշնակիցներից շատերի մոտ հստակ պատկերացում կա, որ եթե Չինաստանը դիմի միակողմանի քայլերի, հստակ պատասխանը չի ուշանա»,- ընդգծել է Բայդենը։

Գագաթնաժողովին իր անակնկալ մասնակցությունն ուենցավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հրավերով:

Մեծ յոթնյակն ամփոփում է իր գագաթնաժողովը. Չինաստանից բխող սպառնալիքները մտահոգիչ են
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

«Նախագահ Զելենսկիին ի ցույց դրեցինք Մեծ յոթնյակի անսասան համերաշխությունը Ուկրաինայի հարցում: Մեծ յոթնյակը վերահաստատեց ազատ և թափանցիկ միջազգային կարգի կարևորությունը՝ հիմնված միջազգային իրավունքի գերակայության վրա»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Զելենսկին հանդիպել է նաև Մեծ յոթնյակի անդամ չհանդիսացող, սակայն գագաթնաժողովին հրավիրված այլ պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ, ով, ինչպես հայտնի է, հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեծ յոթնյակին՝ Կիևին ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ հատկացնելու և համաձայնելու՝ վերապատրաստել ուկրաինացի ռազմական օդաչուներին:

«Շնորհակալություն մեր գործընկերներին։ Այն, իրոք, կօգնի մեր պետությանը, մեր ժողովրդին՝ փրկել տներ և ընտանիքներ»,- ասել է Զելենսկին։

Ի նշան Ասիայում ԱՄՆ երկու ամենամոտ դաշնակիցների միջև հարաբերությունների ջերմացման՝ գագաթնաժողովի շրջանակներում Բայդենը հանդիպել է Կիշիդային և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլին: Կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայի ներկայացրած միջուկային վտանգն ու Չինաստանի աճող ազդեցությունը: Այդ սպառնալիքները մերձեցրել են Վաշինգտոնին, Տոկիոյին ու Սեուլին:

«Հուսով եմ, Հարավային Կորեան և Ճապոնիան ավելի ամուր համագործակցություն կհաստատեն համաշխարհային օրակարգի հարցերի, ներառյալ՝ տնտեսական անվտանգության շուրջ»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը:

Բայդենը կիրակի վերադարձել է Վաշինգտոն, որպեսզի իր մասնակցությունն ունենա ԱՄՆ պետպարտքի վերին շեմի բարձրացման շուրջ բանակցություններում:

XS
SM
MD
LG