Բանակից՝ գեղեցկության մրցույթ. Մի կնոջ պատմություն
Հադրութցի Վերա Սաֆարյանը Համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պաշտպանության բանակում. «Այլ տարբերակ չունեի։ Երեխայիս միայնակ էի մեծացնում և գումար էր անհրաժեշտ»։ Երիտասարդ մայրը անցել է 44 օրյա պատերազմով։ Կորցնելով հայրենի քաղաքը՝ Վերան մոր և տղայի հետ բնակություն է հաստատել Երևանում։