Մատչելի հղումներ

Նյու Հեմփշիր նահանգը քաղաքական զարգացումների կենտրոնում


Նյու Հեմփշիրում քաղաքական մեծ խառնաշփոթ է: Սպիտակ տունը ցանկանում է նախագահական առաջին փրայմերիզը տեղափոխել իր վաղուց հաստատված տեղից դեպի էթնիկապես ավելի բազմազան Հարավային Կարոլինա նահանգ, որը համարվում է ավելի բարենպաստ նախագահ Ջո Բայդենի ընտրողների համար: Նախաձեռնությունը սակայն հանդիպում է որոշակի դիմադրության

Նյու Հեմփշիր նահանգի ընտրողները միավորված են մեկ հարցում՝ Հարավային Կարոլինան չպետք է փոխարինի Նյու Հեմփշայեր նահանգը՝ որպես 2024 թվականի նախագահական նախնական ընտրություններ անցկացնող առաջին նահանգ:

Նրանց տրամադրությունները փոխանցվում են Քրիս Ռայանի միջոցով, ով վարում է «New Hampshire Today» հաղորդումը WGIR ռադիոյով:

«Սա ամենամեծ վտանգն է, որին Նյու Հեմփշիրը երբևէ առերեսվել է քվեարկության ավելի քան 100 տարվա ընթացքում, և այն գալիս է Ջո Բայդենի կողմից: Մի անձնավորություն, ով այստեղ երեք անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում»,- ասում է նա:

Նույն զգացմունքները կիսում են նաև Manchester’s Red Arrow-ում, ուր սովորաբար այցելում է ԱՄՆ-ի յուրաքանչյուր ապագա նախագահը:

Սպիտակ տունը ցանկանում է նախագահական առաջին փրայմերիզը տեղափոխել Նյու Հեմփշիրից Հարավային Կարոլինա
please wait

No media source currently available

0:00 0:02:54 0:00

«Նյու Հեմփշիրը մեծ հպարտությամբ է տանում այս դերը նախնական ընտրությունների փուլում, և առանց որևէ խորը պատճառաբանության նահանգին զրկելն այս դերից մի տեսակ վիրավորական է և ավելի շուտ նման է ապտակի»,- ասում է Red Arrow Diner-ի հաճախորդ Մարկ Հաննեմանը:

«Դա շատ կարևոր է տեղական տնտեսության համար: Մենք դա պլանավորում ենք այստեղ, հատկապես հյուրանոցները և … բոլոր ռեստորանները: … Դա մեծ մարդկային ներհոսք է ապահովում: Խնդրում եմ մի՛ խլեք դա մեզանից»,- նշում է Red Arrow Diner-ի աշխատակից Էլեն Ռայանը։

2020 թվականին Բայդենը զբաղեցրեց հինգերորդ տեղը Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում, բայց հետագայում հաղթեց Հարավային Կարոլինայում:

Նյու Հեմփշիրը թերֆինանսավորված ու անհայտ քաղաքական գործիչներին խթանելու համբավ ունի, որը միաժամանակ կարող է խաթարել ուժեղ գործիչների դիրքերը, ասում է Նիլ Լևեսկը Նյու Հեմփշիրի քաղաքականության ինստիտուտից:

«Կարծում եմ, որ Սպիտակ տունը ակնհայտորեն փորձում է փոխել ընտրությունների ժամանակացույցը և օրացույցը՝ հօգուտ գործող նախագահի»,- ընդգծում է Նյու Հեմփշիրի քաղաքականության ինստիտուտից Նիլ Լևեսքին:

«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե ինչու է Նյու Հեմփշիրը կանգնեցվել ընտրության առջև Հարավային Կարոլինային զիջելու կամ հակառակ դեպքում Դեմոկրատական կուսակցության կողմից պատժվելու առումով, Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան Պիերը սահմանափակվեց զուսպ արձագանքով, որ Դեմոկրատական ազգային կոմիտեն անդրադարձել է այս հարցին և նա չունի որևէ նոր բան հավելելու այս հարցում:

Քրիս Ռայանը չի կասկածում, որ դեմորատները կունենան այնպիսի թեկնածու, ով կպայքարի Ջո Բայդենի դեմ և հաջողության կհասնի, իսկ «Citizens Count» քաղաքացիական խմբի հետազոտական հարցերով տնօրեն Աննա Բրաունը ևս կարծում է, որ Բայդենը կհանդիպի լուրջ մրցակցի:

«Եթե նրանք տեղափոխեն այն Նյու Հեմփշիրից, ապա արդյո՞ք դա կվերացնի նախագահ Բայդենին լուրջ մրցակից ունենալու հավանականությունը: Իհարկե՝ ո՛չ: Դա պարզապես կփոխի ընթացքը և կարող է նույնիսկ մեծ աղմուկ բարձրացնել Նյու Հեմփշիրում»:

Նյու Հեմփշիրը մանևրելու օրինական տարածություն չունի:

«Մենք օրենք ունենք այստեղ՝ Նյու Հեմփշիրում, ուր ասվում է, որ մենք նմանատիպ այլ ընտրությունների ենք գնում յոթ օր առաջ»,- պնդում է Լևեսքը:

Դա նշանակում է, որ Նյու Հեմփշիրը անկախ ամեն ինչից գրեթե անկասկած, հաջորդ տարի կլինի առաջին նախնական ընտրություններ հյուրընկալողը ՝ չնայած նախագահի և Դեմոկրատական կուսակցության առարկություններին:

«Կարծում եմ, որ Նյու Հեմփշիրում շատ դրամատիկ փրայմերիզ կլինի՝ անկախ նրանից՝ Բայդենը մրցակից ունի, թե ոչ։ Բայց կարծում եմ, որ դա այդպես կլինի հատկապես, եթե Բայդենը ունենա մրցակից»,- նշում է Աննա Բրաունը Քաղաքացիների հաշվարկ կառույցից:

Դեմոկրատական ազգային կոմիտեն հաջորդ ամսվա սկզբին պետք է վերջնականապես հաստատի իր 2024 թվականի նախնական ընտրությունների օրացույցը:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Սթիվ Հերմանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG