Մատչելի հղումներ

Բայդենն այցելել է Կալիֆոռնիա  և խոստացել օգնություն փոթորկից տուժածներին


Էքստրեմալ եղանակի վերջին զարգացումները Կալիֆորնիայում նախագահ Ջո Բայդենը պայմանավորում է կլիմայի փոփոխությամբ: Եվ դրա հետևանքով առաջանում են ավելի ուժեղ և հաճախակի փոթորիկներ:

Նա այցելել է Կալիֆորնիա՝ գնահատելու վերջին փոթորիկների պատճառած վնասը, խոստանալու դաշնային օգնություն և ուղերձ հղելու. «Մենք պետք է ներդրումներ կատարենք ավելի ուժեղ ենթակառուցվածքներում այս աղետների ազդեցությունը նվազեցնելու համար: Մենք արդեն ֆինանսավորում ենք հատկացրել ենթակառուցվածքների մասին օրենքով, որը ես ստորագրել եմ մեկ տարի առաջ»:

Բայդենտ հայտարարել է, որ այլ քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում գնաճի նվազեցման մասին վերջերս ընդունված ակտով, որով մոտ 400 միլիարդ դոլար դաշնային ֆինանսավորում է տրամադրում մաքուր էներգիային:

Այդպիսով նա ձգտում է կատարել Փարիզի համաձայնագրով ԱՄՆ ստանձնած պարտավորությունները, որոնց նպատակն է զսպել գլոբալ տաքացումը մինչև 2 աստիճան Ցելսիուս:

ԱՄՆ նախագահը խթանել է նորարարությանը մաքուր էներգիայի ոլորտում՝ նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները, որոնք, ըստ գիտնականների, նպաստում են կլիմայի փոփոխությանը:

Վիլսոնի կենտրոնի Շրջակա միջավայրի փոփոխության և անվտանգության ծրագրի մասնակից Շերի Գուդմանի կարծիքով՝ ԱՄՆ կառավարությունը վաղուց է կլիմայի փոփոխությունը դիտել որպես սպառնալիք:

Այդ բեռը, նրա խոսքերով, պետք է կիսեն կառավարությունը և մասնավոր հատվածը։ Այդ մասին բարձրաձայնվել է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումում:

Բայդենը կլիմայի վերաբերյալ իր գլխավոր պատվիրակ Ջոն Քերիին ուղարկել է Շվեյցարիայի Դավոսում կայանալիք հանդիպմանը:

«Ցյուրիխ Ինշուրանս Գրուպի» կայունության ռիսկերի ղեկավար Ջոն Սքոթի կարծիքով՝ առանձին խմբեր պետք է միասին աշխատեն կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար. «Կլիմայի փոփոխության լուծումը նման է վերջնական թիմային սպորտի: Այն չի գալիս միայն մեկ հատվածից, ուստի դրանով պետք է զբաղվել կառավարությունները»։

Գուդմենի խոսքով՝ փոփոխությունը ժամանակ կպահանջի. «Մենք չենք կարող պարզապես կտրուկ անցում կատարել: Մենք դեռ որոշ ժամանակ կօգտագործենք նավթն ու գազը»։

Սակայն քննադատներն ասում են, որ առաջնորդները պետք է ավելի ագրեսիվ լինեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է աղտոտող արդյունաբերություններին:

Կենսաբանական բազմազանության կենտրոնի ղեկավար Քասի Սիգելը կարծում է՝

«Մենք չենք կարող լուծել այս խնդիրը առանց կառավարության ուժեղ գործողությունների: Եվ դա պետք է սկսել՝ դիադրելով հանածո վառելիքի ընկերություններին, որոնք խնդրի հիմքում են»:

Բայդենի որոշ քաղաքական հակառակորդներ, նույնիսկ որոշ գործընկեր դեմոկրատներ շարունակում են քննադատել նրան։ Իսկ թե որքանով է վերջինիս գրծուներությունն այդ ոլորտում բավարար, ջերմաստիճանը ցույց կտա:

XS
SM
MD
LG