Հայազգի Սոֆիայի զարդերը՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթում. Մի կնոջ պատմույթուն
«Հայրս ուկրաինացի է, մայրս հայ, ու ես ինձ ավելի շատ հայ եմ զգում»,-ասում է զարդերի դիզայներ Սոֆիա Բլեյքը։ Նրա զարդերն արտադրվում են Նյու Յորքում, նախորդ տարի էլ ներկայացված են եղել «New York fashion week»-ին, հայտնվել հայտնի ամսագրերի էջերում։ Սոֆիան ապրում է Վաշինգտոնում ամուսնու և դստեր հետ։