Մատչելի հղումներ

Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդմամբ, Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը նոյեմբերի 28-29-ը կգտնվի Ադրբեջանում: Բաքու կատարած իր այցի ընթացքում Ռիկերն արդեն հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ, նախատեսվում են նաև հանդիպումներ կառավարության այլ պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Դեսպանության հաղորդմամբ Ռիկերը կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

XS
SM
MD
LG