Մատչելի հղումներ

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին


Նոր փաթեթի շրջանակներում Կիևը կստանա հրթիռներ HAWK, Avenger հակաօդային պաշտպանության համակարգերի և Stinger հրթիռների համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային տրամադրել 400 միլիոն դոլարի անվտանգության և պաշտպանության ոլորտի օգնություն։ Զենքն ու զինամթերքը, որը կստանա Ուկրաինան այս փաթեթի շրջանակներում, կփոխանցվի Պենտագոնի պահեստներից, և դա 2021 թվականի օգոստոսից ի վեր 25-րդ նման տրամադրումն է։

ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ փաթեթը ներառում է հրթիռներ HAWK զենիթահրթիռային համակարգի համար, չորս Avenger զենիթահրթիռային համակարգեր և Stinger հրթիռներ, լրացուցիչ զինամթերք HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի համար, 21 հազար 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, 500 155 մմ ճշգրիտ կառավարվող հրետանային արկեր, 10 հազար 120 մմ ականանետեր, 100 բարձր շարժունակ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաներ (HMMWV), 400 նռնականետ, փոքր տրամաչափի զենքեր, օպտիկական սարքեր և ավելի քան 20 ականանետ, պայթուցիկ սարքավորումներ խոչընդոտներ հաղթահարելու նպատակով և պաշտպանիչ սարքավորումներ ցուրտ սեզոնի համար:

Ուկրաինային 400 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն կստանա ԱՄՆ-ից
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

«Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի անողոք և դաժան օդային հարձակումների պայմաններում չափազանց կարևոր է հակաօդային պաշտպանության լրացուցիչ հնարավորությունները», - ասված է Պենտագոնի հայտարարության մեջ: - HAWK հրթիռները, որոնք արդիականացվելու են Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցների հաշվին, կլրացնեն Իսպանիայի կողմից, որը պարտավորվել է տրամադրել HAWK հրթիռներ՝ օգնելու Ուկրաինային դիմակայել այդ սպառնալիքին: Avenger կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը նաև Ուկրաինային հնարավորություն կտան պաշտպանել իր զորքերը և կարևոր ենթակառուցվածքները անօդաչու թռչող սարքերից և ուղղաթիռներից»:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ավելի քան 19,3 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն գալուց ի վեր, այդ թվում՝ ավելի քան 18,6 միլիարդ դոլարի՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո:

XS
SM
MD
LG