Մատչելի հղումներ

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բաքուն ու Երևանը լրջորեն ձգտում են խաղաղության


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրության միջոցով նոյեմբերի 8-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների երեկ կայացած հանդիպումը Վաշինգտոնում: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 7-ին Blair House-ում հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որպեսզի նպաստի կայուն խաղաղության համաձայնագրի առաջմղմանը: Երեկվա հանդիպումը վկայում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկխոսության ակտիվացման ճանապարհով լրջորեն ձգտում են խաղաղության։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղության աջակցմանը», - նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամլո հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG