Մատչելի հղումներ

Բայդենն ասել է, որ դեմ է Ռուսաստանը որպես ահաբեկչություն հովանավորող պետություն ճանաչելուն


Ավելի վաղ, Ռուսաստանը որպես ահաբեկչություն հովանավորող պետություն ճանաչելու կոչով հանդես էր եկել ԱՄՆ Սենատը, որի համապատասխան օրինագիծը հայտնվել էր Ներկայացուցիչների պալատում։

Սակայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է արտահայտվել այդ օրինագծին, չնայած այս ուղղությամբ Կոնգրեսի ջանքերին։

Ըստ «Reuters»-ի՝ Բայդենին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչության պետական հովանավոր, երբ նա վերադառնում էր Սպիտակ տուն Վիսկոնսին և Փենսիլվանիա կատարած այցերից հետո։

Նախագահի պատասխանը կարճ էր։ Նա պարզապես ասել է «ոչ»՝ առանց այս թեման քննարկելու։

Ավելի վաղ, ԱՄՆ Սենատը ընդունել էր մի բանաձև, ըստ որի Պետդեպարտամենտին կոչ էր անում Ռուսաստանին հռչակել ահաբեկչության հովանավոր պետություն՝ համապատասխան օրինագիծը ներկայացնելով Ներկայացուցիչների պալատ։

Հոդվածը պատրաստվել է « Reuters» լրատվականի հիման վրա:

XS
SM
MD
LG