Փենսիլվանիայում երեքշաբթի օրը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հանցագործության կանխարգելման իր ծրագիրը ներկայացնելիս, Բայդենը քննադատել է հանրապետականներին ՀԴԲ-ի դեմ բանավոր հարձակումների համար:
«Ցավալի է տեսնել ՀԴԲ-ի դեմ նոր հարձակումները, որոնք սպառնում են իրավապահ մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների կյանքին՝ պարզապես օրենքին հետևելու և իրենց աշխատանքը կատարելու համար»,- ասել է Բայդենը:
Այս ամսվա սկզբին բյուրոյի կողմից Ֆլորիդայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի խուզարկությունից հետո,
Թրամփի կողմնակիցները կոչ են անում ՀԴԲ-ին զրկել ֆինանսավորումից:
«Մենք պետք է փոխարինենք այս գործակալությանը, քանի որ ես չեմ հավատում, որ այն կարելի է բարեփոխել: Այն վերահսկողությունից դուրս է, և ոտնահարում է մարդկանց իրավունքները, և մենք չենք պատրաստվում հանդուրժել դա»,- ասել է Super Happy Fun America կազմակերպության համահիմնադիր Ջոն Հյուգոն:
Բայդենը նաև քննադատել է հանրապետականներին՝ հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհի մեղավորներին պաշտպանելու համար:
«Թույլ տվեք սա ասել իմ MAGA հանրապետական ընկերներին Կոնգրեսում: Ինձ մի ասեք, որ աջակցում եք իրավապահներին, եթե չեք դատապարտում այն, ինչ տեղի ունեցավ 6-ին։ Ինձ մի ասեք այդ. Ի սեր Աստծո, ո՞ւմ կողմից եք դուք»,- ասել է նա:
Բայդենի մեկնաբանությունները նշանավորում են նախընտրական հռետորաբանության զգալի սրացում նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ, որտեղ հանրապետականները հույս ունեն վերականգնել վերահսկողությունը Կոնգրեսում:
«Բարդ քաղաքական իրավիճակ է. միանգամից հանդես գալ օրենքի գերակայության օգտին, նաև չդիտվել որպես կառավարության իշխանությունն օգտագործելող՝ թշնամիներին հետապնդելու համար»,- ասել է Ուիլյամ Հաուելը Չիկագոյի համալսարանից:
Բայդենի այս ելույթը շրջագայության մի մասն է, որը նպաստում է նրա վերջին օրենսդրական հաղթանակներին, ներառյալ զենքի անվտանգության մասին երկկուսակցական օրենսդրությունը, որն ընդունվել է այս տարվա սկզբին Տեխասի Ուվալդեում և Բուֆալոյում (Նյու Յորք) զանգվածային սպանություններից հետո:
Բայդենը քննադատել է հանրապետականներին այն բանի համար, որ նրանք դեմ են եղել հարձակողական ոճի զենքերի արգելքը վերականգնելու իր առաջարկին:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենի 37 միլիարդ դոլար արժողությամբ «Ապահով Ամերիկա» հանցագործության կանխարգելման ծրագիրը «կփրկի կյանքեր և կդարձնի համայնքներն ավելի անվտանգ»: