Մատչելի հղումներ

ՀՀ արտգործնախարար Միրզոյանն ԱՄՆ Կոնգրեսում հանդիպել է բարձրաստիճան սենատորների հետ


Լուսանկարը տրամադրել է սենատոր Միտչ ՄաքՔոննելլի գրասենյակը
Լուսանկարը տրամադրել է սենատոր Միտչ ՄաքՔոննելլի գրասենյակը

Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ, սենատոր Միթչ ՄաքՔոննելլի հետ:

Ի պատասխան հանդիպման կապակցությամբ Ամերիկայի ձայնի հարցմանը՝ սենատոր ՄաքՔոննելլի գրասենյակը փոխանցել է.

«Առաջնորդ ՄաքՔոննելլը ուրախ էր այսօր հանդիպել ԱԳ նախարար Միրզոյանին։ Մեր երկու երկրներիմիջև երեք տասնամյակ հաստատված են դիվանագիտական հարաբերություններ, ուստի նա ակնկալում է ապագայում շարունակական երկխոսության ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա»:

Իր հերթին, ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած տեղեկության, հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված հարցերին:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունըՀայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Նա սենատոր ՄաքՔոննելլին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` «հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։

ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, նույն օրը մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, անվտանգության ոլորտում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությանը և տարածաշրջանային զարգացումներին:

Հանդիպմանը Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեսի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում: Արտգործնախարարը սենատոր Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

XS
SM
MD
LG