Մատչելի հղումներ

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին 


ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդ
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդ

Մայիսի 2-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Այս կապակցությամբ՝ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը կատարել է թվիթերյան գրառում, ուր մասնավորապես ասված է.

«Ուրախ եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ վերջինիս հանդիպումից հետո։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան ժողովրդավարությանն ու խաղաղությանը Հայաստանի նվիրվածության համար, հորդորեցի շարունակել երկխոսությունը հարևանների հետ և վերահաստատեցի մեր հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել է Վիկտորիա Նուլանդը:

XS
SM
MD
LG