Մատչելի հղումներ

Պետքարտուղար Բլինքենի մոտ ախտորոշվել է COVID-19


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի COVID-19-ի թեստը եղել է դրական այսօր կեսօրին: Հիվանդությունը ախտորոշվել է PCR թեստի միջոցով, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Ըստ ամերկյան դիվանագիտական գերատեսչության՝ պետքարտուղարն ամբողջապես պատվաստված է և ստացել է նաև հավելյալ պատվաստում: Նրա մոտ առկա են մեղմ ախտանիշներ:

Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենի թեստը բացասական է եղել երեքշաբթի օրը և այսօր առավոտյան: Պետքարտուղարը մի քանի օր անձամբ չի հանդիպել նախագահ Բայդենին:

Համաձայն CDC և առողջապահական ծառայությունների ուղեցույցների՝ պետքարտուղարը կմեկուսանա տանը և կշարունակի աշխատել հեռավար, նշում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG