Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը փորձում է համոզել Հնդկաստանին տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա


Նարենդրա Մոդին Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ բանակցությունների կողմնակից է

Երկուշաբթի օրը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ջո Բայդենի հետ վիրտուալ բանակցությունների ժամանակ ասել է, որ ինքն առաջարկել է Ռուսաստանին ուղիղ բանակցություններ վարել Զելենսկու և Պուտինի միջև։

Բայդենը ձգտում է համոզել Մոդիին տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ի պատասխան ուկրաինական պատերազմի: ԱՄՆ-ը նաև չի ցանկանում, որ Հնդկաստանը մեծացնի ռուսական էներգառեսուրսների ներմուծումը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հնդկաստանին զգալի զեղչեր է առաջարկում ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցների ներդրումից հետո։ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Հնդկաստանը գնել է առնվազն 13 միլիոն բարել ռուսական նավթ։ Հնդկաստանը անցյալ տարի գնել է 16 մլն բարել նավթ, հայտնում է Reuters-ը։

Բայդենի հետ զրույցում Մոդին անհանգստություն է հայտնել Ուկրաինայում, հատկապես Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության առնչությամբ։ «Մենք անմիջապես դատապարտեցինք դա և պահանջեցինք անկախ հետաքննություն անցկացնել», - ասել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Հնդկաստանը մեկն էր այն 58 երկրներից, որոնք ձեռնպահ քվեարկեց ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ապրիլի 7-ին կայացած քվեարկության ժամանակ, երբ Ռուսաստանը հեռացվեց խորհրդից։

Նախագահ Բայդենի և Մոդիի նախորդ զրույցը տեղի է ունեցել մարտին։ Բայդենն ասել է, որ Հնդկաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ «որոշակի տատանվող» է՝ Մոսկվային Ուկրաինա ներխուժելու համար պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից: Հնդկաստանը ձեռնպահ է մնում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներից:

Երկուշաբթի օրը նախատեսված են նաև բանակցություններ երկու երկրների պաշտպանության նախարարների, ինչպես նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի միջև։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG