Մատչելի հղումներ

Ռուսաստանի դեսպանության ավելի քան 20 աշխատակիցներ վտարվում են Խորվաթիայից


ԵՄ-ը սկսել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի քննարկումը

Խորվաթիան երկուշաբթի պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի դեսպանության մի շարք աշխատակիցների։ Երկրից վտարված 24 մարդկանցից 18-ը դիվանագետներ են։

«Ռուսական կողմը տեղեկացվել է Զագրեբում Ռուսաստանի Դաշնության դեսպանության վարչական և տեխնիկական անձնակազմի կրճատման մասին»,- ասվում է Խորվաթիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Խորվաթիայի ԱԳՆ է կանվչել այդ երկրում Ռուսաստանի դեսպանը, ում բողոք է ներկայացվել՝ կապված «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան ագրեսիայի և այնտեղ կատարված բազմաթիվ հանցագործությունների հետ»։

Անցյալ շաբաթ բազմաթիվ ռուս դիվանագետներ արտաքսվեցին ԵՄ երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Իսպանիայից։

Ապրիլի 8-ին Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական ներխուժման։ Պատժամիջոցները ներառում են ածխի ներմուծման արգելք, որը մտցվել է օգոստոսին, ինչպես նաև առևտրի նոր սահմանափակումներ և ռուսական և բելառուսական ապրանքների փոխադրման արգելք։

Պատժամիջոցների ցանկում ներառված է 217 անձ, այդ թվում՝ Մարիա Վորոնցովան և Եկատերինա Տիխոնովան, ինչպես նաև միլիարդատերեր Օլեգ Դերիպասկան և Իգոր Իսաևը, Sberbank-ի ղեկավար Գրեֆը և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Դոբրոդեևը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ում արդեն սառեցվել են մոտ 30 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվներ։

Երկուշաբթի օրը ԵՄ-ն սկսեց քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր 6-րդ փաթեթը։ Պատժամիջոցների կիրառման նպատակը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելն է։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG