Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենը Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Դրա մասին տեղեկացնում է Agence France-Presse (AFP) գոևրծակալությունը:

Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը «Կանանց հանդեպ բռնության մասին ակտի» վերահաստատմանը նվիրված միջոցառումից հետո ի պատասխան լրագրողներից մեկի հարցին Բայդենն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»:

Այդ նույն օրը պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Բայդենի մեկնաբանությունը մատնանշում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականի փոփոխություն՝ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին ասել է. «Նա խոսում էր այն մասին, ինչ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ՝ դաժան բռնապետի բարբարոս գործողությունների մասին, որը ներխուժել է օտար երկիր»:

Այս ընթացքում ամերիկացի տարբեր բարձրևաստիճան պաշտոնյաներ և օրենսդիրներ, ներառյալ Ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, կոչ են արել հետաքննել Ուկրաինայում ռուսական ուժերի գործողությունները՝ ռազմական հանցագործություններ բացահայտելու նպատակով:

Ի պատասխան ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անընդունելի և աններելի հռետորաբանություն» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս խոսքերը Պուտինի հասցեին, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

XS
SM
MD
LG