Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի հավելյալ օգնության մասին


ԱՄՆ-ը Կիեւին հակաօդային զենք ու անօդաչու թռչող սարքեր կմատակարարի

Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինայի անվտանգության կարիքների համար լրացուցիչ 800 միլիոն դոլարի օգնություն հատկացման մասին: Իր ուղերձում նա ընդգծել է, որ Ուկրաինան պայքարում է իր ազատության համար, և որ ամերիկյան ժողովուրդն արձագանքում է ուկրաինացիների օգնության կոչին։

Բայդենը բացատրել է, որ խոսքը, մասնավորապես, Ուկրաինային ավելի մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին։

Սպիտակ տան ղեկավարը երախտագիտություն է հայտնել Կոնգրեսին՝ ուկրաինական ժողովրդին և պետությանը օգնելու օրենսդիրների ցուցաբերած պատրաստակամության համար։ Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն այդ օգնությունը տրամադրում է իր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին։

Նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ջանքեր գործադրել, որպեսզի Վլադիմիր Պուտինը բարձր գին վճարի Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի համար։

XS
SM
MD
LG