Մատչելի հղումներ

Սպիտակ տունը մեկնաբանել է նախագահ Բայդենի և այլ ամերիկացի գործիչների դեմ Կրեմլի սահմանած պատժամիջոցները


US-POLITICS-PSAKI-BRIEFING
US-POLITICS-PSAKI-BRIEFING

Ջեն Փսակի ասել է, որ որևէ մեկը չէր պատրաստվում որպես զբոսաշրջիկ այցելել Ռուսաստան

Սպիտակ տունը մեկնաբանել է նախագահ Բայդենի և այլ ամերիկացի գործիչների նկատմամբ Մոսկվայի սահմանած պատժամիջոցները: Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին, մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության որոշումը, որպես պատասխան պատժամիջոցներ արգելել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և մի շարք այլ ամերիկացի գործիչների և պետական պաշտոնյաների մուտքը ՌԴ, ասել է.

«Պաշտոնապես նախագահի ազգանունը Բայդեն կրտսեր է, ուստի կարող են պատժամիջոցներ կիրառել նախագահի հոր նկատմամբ, Աստված լուսավորի նրա հոգին»,- հեգնանքով նշել է Փսակին՝ հավելելով, որ «մեզանից ոչ ոք չի ծրագրում զբոսաշրջային ուղևորություն կատարել Ռուսաստան։ Մեզանից ոչ ոք այնտեղ բանկային հաշիվներ չունի, որոնց հասանելիությունը կարող է կորցնել»:

Բացի Ջո Բայդենից, ռուսական պատժամիջոցների սև ցուցակում են հայտնվել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը:

XS
SM
MD
LG