Պաշտոնական տվյալներով՝ նա ստացել է ձայների գրեթե 73%-ը։
Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Թուրքմենստանի իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը, հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների գրեթե 73%-ը։
Այս մասին երեքշաբթի հայտարարեց երկրի Ընտրությունների և հանրահավաքների կենտրոնական հանձնաժողովը։
Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների ավելի քան 97 տոկոսը, հայտնել են ընտրական հանձնաժողովից։
Ընդհանուր առմամբ առաջադրվել է ինը թեկնածու։ Նրանցից ութը ստացել են ձայների 1%-ից 2.2%-ը: