Մատչելի հղումներ

Ղազախստանի նախագահը վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցնացնելու կոչ է արել


Ղազախստանի նախագահը վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցնացնելու կոչ է արել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկուշաբթի օրը հանդես է եկել երկրում վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչով։

Նազարբաևն այս որոշմամբ հանդես է եկել Ղազախստանի սահմանադրական խորհրդի կողմից ընդունված որոշումից մի քանի ժամ անց, ըստ որի մինչև 2020 թվականն իր պաշտոնավարությունը երկարաձգելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին խորհրդարանի կողմից ընդունված որոշումը հակասում է երկրի սահմանադրությանը։

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել Ղազախստանի սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը։

Ռոգովի համաձայն, նախագահ Նազարբաևը կարող է բողոքարկել Խորհրդի որոշումը մեկ ամսվա ընթացքում։

Այս ամսվա սկզբին Ղազախստանի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թվականը երկարաձգելու օգտին։

Ղազախստանի նախագահ Նազարբաևը իր պաշտոնը զբաղեցնում է 1989 թվականից։

XS
SM
MD
LG