Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Պատժամիջոցների ցուցակում ներառված են ևս յոթ ռուսաստանցիներ

Մեծ Բրիտանիան հինգշաբթի ընդլայնեց իր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ պատժամիջոցների ցանկում ներառելով ևս յոթ ռուսաստանցիների:

Բրիտանական ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Rosneft ընկերության ղեկավար Իգոր Սեչինը, Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, գործարար Օլեգ Դերիպասկան, «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը և «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

Այս բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Միացյալ Թագավորության տարածք, իսկ երկրում նրանց ակտիվները ենթակա են սառեցման։

Նրանց նաև արգելվում է գործարքներ կնքել Մեծ Բրիտանիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

XS
SM
MD
LG