Մատչելի հղումներ

Շտայնմայերը վերընտրվել է Գերմանիայի նախագահի պաշտոնում


Սոցիալ-դեմոկրատ Շտայնմայերի թեկնածությունը պաշտպանել են բոլոր առաջատար կուսակցությունները

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կիրակի օրը երկրորդ անգամ ընտրվել է Գերմանիայի նախագահ։ Նրա օգտին քվեարկել է Դաշնային ժողովի անդամների զգալի մեծամասնությունը, որն ընտրում է Գերմանիայի նախագահին։ Դրանում ընդգրկված են Բունդեսթագի պատգամավորներ և դաշնային նահանգների ներկայացուցիչներ։

Սոցիալ-դեմոկրատ Շտայնմայերի թեկնածությունը պաշտպանել են բոլոր առաջատար կուսակցությունները՝ ներառյալ SPD-ի իշխող կոալիցիայում ընդգրկված Ազատ դեմոկրատները և Կանաչները, ինչպես նաև CDU/CSU ընդդիմադիր դաշինքը։ Նրան չեն աջակցել «Այլընտրանք Գերմանիայի համար» և «Ձախ» կուսակցության աջակողյան պոպուլիստական ուժերը:

Շտայնմայերը 66 տարեկան է։ Նա աշխատել է որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար CDU/CSU-ի և SPD-ի կոալիցիոն կառավարությունում և եղել է փոխկանցլեր: Նա մասնակցել է Դոնբասում հակամարտությունը լուծելու «նորմանդական ձևաչափով» բանակցություններին: Մինսկի պայմանավորվածությունների կատարման ծրագրերից մեկը կրում է «Շտայնմայերի բանաձև» անունը։ Նա Գերմանիայի նախագահ է ընտրվել 2017թ.: Նախագահի սահմանադրական լիազորությունները մեծ չեն Գերմանիայում, սակայն գերմանական հասարակության մեջ նա ընկալվում է որպես հեղինակություն։

Ընտրություններից հետո իր ելույթում Շտայնմայերն անդրադարձել է ժողովրդավարության պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև նշել, որ Եվրոպային այժմ պատերազմ է սպառնում։ Նա իրավիճակի սրման պատասխանատվությունը դրեց Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայի դեմ վերջինիս ագրեսիվ գործողությունների հետ։ Գերմանիայի նախագահը կոչ է արել միասին աշխատել՝ ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու համար։

XS
SM
MD
LG