Մատչելի հղումներ

Պուտինն ու Մերկելը քննարկել են Սիրիայի հիմնախնդիրը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը քննարկել են Սիրիայի հիմնախնդիրը Վլադիմիր Պուտինի Գերմանիա կատարած այցի ընթացքում: Ըստ ռուսական կողմի տրամադրած տեղեկության՝ որոշվել է շարունակել այս ձեւաչափով երկխոսությունը փորձագիտական մակարդակում՝ առաջիկայում քննարկումների մակարդակը ավելի բարձրացնելու համար:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հաստատել նախօրեին տարածված տեղեկությունը, որ մոտ ապագայում այս խնդրի շուրջ սպասվում է Ռուսաստանի, Թուրքիայի, ֆրանսիայի ու Գերմանիայի գագաթնաժողովը: Այս հանդիպման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ փախստականների հարցին: Պուտինը եվրոպական պետություններին կոչ է արել նպաստել սիրիացի փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG