Մատչելի հղումներ

 
Գերմանիա. Ուկրաինայի դեմ նոր ագրեսիան թանկ կարժենա Ռուսաստանի համար 

Գերմանիա. Ուկրաինայի դեմ նոր ագրեսիան թանկ կարժենա Ռուսաստանի համար 


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոք
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը խոսել է համատեղ մամլո ասուլիսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հույս է հայտնել, որ Ուկրաինայի առնչությամբ խնդիրները Ռուսաստանի հետ կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով, սակայն զգուշացրել է, որ Մոսկվան կտուժի, եթե նրա զորքերը ներխուժեն Ուկրաինա:

«Յուրաքանչյուր հաջորդ ագրեսիվ գործողություն Ռուսաստանի համար թանկ կարժենա տնտեսական, ռազմավարական և քաղաքական առումներով», - ասել է Բերբոքը երկուշաբթի օրը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մոսկվայի և արևմտյան երկրների միջև Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տասնյակ հազարավոր զինվորականների տեղակայման շուրջ բանակցություններն ավարտվեցին անարդյունք։

Լարվածությունն ավելի է սրվել Ուկրաինայի կառավարական կառույցների դեմ կիբերհարձակումից հետո, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին։

Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան և Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ վերսկսելու քառակողմ խաղաղ բանակցությունները Ուկրաինայի արևելքում պատերազմի ավարտի շուրջ՝ այսպես կոչված նորմանդական ձևաչափով, որի մասնակիցներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները բազմիցս վստահեցրել են Կիևին, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվի առանց նրա մասնակցության և համաձայնության։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կուլեբան շնորհակալություն է հայտնել Գերմանիային «սկզբունքային դիրքորոշման համար»։

XS
SM
MD
LG