ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ պետքարտուղարությունը նշել է, որ Պեկինի ակտիվության պայմաններում ԱՄՆ-ը կարող է կորցնել երկկողմ հարաբերությունների արտոնյալ կարգավիճակը
ԱՄՆ-ը դեսպանատուն կբացի Սողոմոնյան կղզիներում, հայտարարեց Վաշինգտոնը՝ ոչ սովորական կտրուկ ներկայացնելով Հարավային խաղաղօվկիանոսյան երկրում իր ազդեցությունը մեծացնելու ծրագիրը, նախքան այնտեղ Չինաստանի հաստատման:
Պետքարտուղարությունը առաջ է քաշել իր հիմնավորումները Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ, որի մասիին նշում է Associated Press-ը:
Ծրագիրը հաստատել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ շաբաթ օրը Ֆիջի կատարած այցի ժամանակ:
Պետքարտուղարությունը նշել է, որ Սողոմոնյան կղզիների բնակիչները հարգում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիների հետ միասին կռվելու պատմությունը, սակայն ԱՄՆ-ը կարող է կորցնել իր արտոնյալ կարգավիճակն այդ հարաբերություններում, իսկ Չինաստանը «ագրեսիվորեն համագործակցում է» Սողոմոնյան կղզիների քաղաքական և բիզնես էլիտայի հետ։
Նոյեմբերին 700,000 բնակչություն ունեցող Սողոմոնյան կղզիներում տեղի ունեցան անկարգություններ: Դրանք արձանագրվեցին խաղաղ ցույցերի արդյունքում, որոնք մասամբ պայմանավորված էին Չինաստանի հետ հարաբերությունների աճով այն բանից հետո, երբ երեք տարի առաջ Սողոմոնյան կղզիները խզեցին դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ՝ հօգուտ Չինաստանի:
Սողոմոնյան կղզիների վարչապետ Մանասե Սոգավերն ավելի ուշ օրենսդիրներին ասել է, որ ինքը ճիշտ է վարվել և չի խոնարհվի «չար ուժերի» կամ «Թայվանի գործակալների» առաջ։
Նախկինում ամերիկյան դեսպանատունը Սողոմոնյան կղզիներում գործել է հինգ տարի, սակայն փակվել 1993 թվականին։
Դեսպանատան բացման մասին հայտարարությունը համահունչ է Ջո Բայդենի վարչակազմի հնդխաղաղօվկիանոսյան նոր ռազմավարությանը, որը հրապարակվել է ուրբաթ օրը։ Այն ընդգծում է տարածաշրջանային դաշնակիցների հետ գործընկերության կառուցումը որպես կոմունիստական Չինաստանի աճող ազդեցությանն ու հավակնություններին հակազդելու միջոց:
Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ պետքարտուղարությունն ասում է, որ Չինաստանը Սողոմոնյան կղզիների քաղաքական և բիզնես առաջնորդների հետ աշխատելիս օգտագործում է իր սովորական գոծիքակազմը՝ շռայլ խոստումներ, թանկ ենթակառուցվածքային վարկեր և պարտքի պոտենցիալ վտանգավոր մակարդակ:
«Միացյալ Նահանգները ռազմավարական շահ ունի՝ ամրապնդելու մեր քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունները Սողոմոնյան կղզիների հետ. Խաղաղ օվկիանոսի ամենամեծ կղզի- պետությունն այսօր առանց ԱՄՆ դեսպանության է», - ասել է պետքարտուղարությունը: