Մատչելի հղումներ

Չինական լրատվական՝ ամերիկացիները չպետք է ծանր գին վճարեն որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու գործողությունների համար


China Media Group- ը (CMG) հանդես է եկել հրապարակմամբ կորոնավիրուսի համաճարակի շրջանակում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին

China Media Group լրատվամիջոցը հրապարակած հոդվածն ընդգծում է COVID-19- ի համաճարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության ու համագործակցության կարևրությունը: Հոդվածը նշում է, որ չնայած այս օրհասական պահին, ԱՄՆ շարունակում է գնալ առճակատման Չինաստանի դեմ՝ տեղի տալով ապակառուցողական ուժերի ցանկությանը խափանելու երկկողմ համագործակցությունը հիվանդության դեմ պայքարում:

Ըստ հրապարակման՝ New York Times- ի հոդվածում Սպիտակ տան նախկին ներկայացուցիչ և ծայրահեղ աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող Սթիվ Բենոնը խոսում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «տեղեկատվական և տնտեսական թեժ պատերազմի» մասին: Ավելին, նա պնդում էր, որ Չինաստանի կառավարությունը «սպառնալիք է Չինաստանի ժողովրդի և աշխարհի համար», նշում է չինական լրատվամիջոցը:

Պարբերականը նշում է, որ վարակիչ հիվանդությունների ԱՄՆ առաջատար փորձագետ դոկտոր Էնթոնի Ֆաուչին նշում է, որ երկիրը, հավանաբար, կառերեսվի միլիոնավոր COVID-19 դեպքերի և 100,000-ից մինչև 200,000 մահերի հետ այս համաճարակի ընթացքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնում է իր մտահոգությունները: Երկրում շատ մարդիկ կոչ են անում համագործակցել Չինաստանի հետ, քանի որ այն կարող է տրամադրել բժշկական պարագաներ և վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ տեղեկատվություն: Շատ գործիչներ ընդգծում են, որ Չինաստանի հետ հակադրությունը թուլացնում է վիրուսի դեմ պայքարը:

Իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Սի Ծինպինը և Դոնալդ Թրամփը եկել են համաձայնության, որ երկու երկրները համատեղ պայքարեն համաճարակի դեմ: Թրամփը խոստացավ անձնական ջանքեր գործադրել ՝ ապահովելու համար վիրուսի դեմ պայքարի բնականոն աշխատանքը երկու կողմերի միջև:

Այս համաձայնության շրջանակում Չինաստանը վերջերս Նյու Յորք ուղարկեց բժշկական պարագաներ: ԱՄՆ նախագահն այստեղ տիրող իրավիճակը գնահատել էր «սարսափելի»: Լրատամիջոցը շեշտում է՝ ամերիկացիները չպետք է ծանր գին վճարեն որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու գործողությունների համար: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այդ նույն քաղաքական գործիչները կարող են չարաշահել բարի կամքի դրսևորումները և հակաքարոզչություն իրականացնել:

Այս պահվածքը անհարկի շեղում է ստեղծում երկկողմանի համագործակցության հարցում, նշում է լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ պետք է խուսափել նման դրսևրումներից: Դա ոչ միայն վտանգավոր է ամերիկացիների առողջության և անվտանգություն համար, այլև երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ անորոշություն է ձևավորում Պեկին-Վաշինգտոն հարաբերություններում, որը կարող է վնաս հասցնել հենց Միացյալ Նահանգների շահերին, եզրակացնում է China Media Group լրատվամիջոցի հրապարակումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG