Մատչելի հղումներ

Չինաստանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են ստորագրել առեւտրային կարեւոր պայմանագիր


Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ առեւտրային մեկ պայմանագրի կնքումը դրական հանգամանք է երկու կողմերի համար, ասում է ԱՄՆ-Չինաստան ձեռնարկատիրության խորհրդի կառավարման հարցերով ղեկավար Աննա Էշթոնը։

Չինաստանի փոխնախագահ Լիու Հիին, որը ԱՄՆ-Չինաստան համապարփակ տնտեսական երկխոսության հարցերով գլխավոր բանագնացն է, ԱՄՆ-ի հրավերով այց է կատարել Վաշինգտոն՝ ավարտին հասցնելու համար երկու երկրների միջեւ առեւտրային ուղիղ կապերի մասին պայմանագիրը։

Չինաստանը դեկտեմբերի 13-ին էր հայտարարել, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել տնտեսական ու առեւտրային պայմանագրի առաջին փուլի հետ կապված հարցերի շուրջ։

՝՝Սա իրոք մեծ առաջընթաց է, քանի որ արդեն իսկ առկա է ստորագրված փաստաթուղթ։ Եվ կան մեծ սպասելիքներ, որ կողմերը կսկսեն ավելի հաճախակի հանդիպումներ անցկացնել ու քննարկել ավելի բարդ հարցեր՛՛։ Դա կարեւոր է, ասում է նա, քանի որ ՝՝հարկավոր է անել ավելին, քան առեւտրի շուրջ բանակցություններն են, որպեսզի հարթվեն առաջ եկած մի շարք խնդիրները՛՛, ասում է նա։

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններն ունեցող ԱՄՆ-ը ու Չինաստանը մոտ երկու տարի են անցկացրել առեւտրի շուրջ առաջ եկած խնդիրներն ու տարաձայնությունները հարթելու համար, խնդիրներ, որոնք մեծապես են վնասել արտադրությունն ու արտադրողականությունը։

Որպես կողմերի միջեւ փոխըմբռնման մեկ փաստ, Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանն այլեւս չի որակում որպես արժույթը շահարկող պետություն, երբ կողմերը պատրաստվում են չորեքշաբթի օրը կնքել առեւտրի մասին ՝՝Փուլ 1՛՛ անվանումը ստացած պայմանագիրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահն արդեն մի քանի տարի է տնտեսական գործողությունների դիմում ընդդեմ Չինաստանի՝ պնդելով, որ վերջինս արհեստական կերպով է իջեցնում իր արժույթի գինը, որպեսզի իր արտահանված ապրանքների գինը լինի ավելի ցածր։ Իսկ սա վնասում է Ամերիկայի արդյունաբերությանը։

՝՝Չինաստանը լուրջ քայլեր է իրականացրել յուանի արժեզրկումը դադարեցնելու ուղղությամբ՛՛, ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ստիվ Մնուչինը։

՝՝Փուլ 1՛՛ առեւտրային համաձայնագիրը ստորագրվելուց հետո սպասվում են առեւտրային հարցերը լուծելու շուրջ նոր բանակցություններ։

XS
SM
MD
LG