Մատչելի հղումներ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ՝ վերջին զարգացումներ

ԱՄՆ-ը օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին:

Այդ նպատակով ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորոտոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:

Բացի Հայաստանից, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն:

ԱՄՆ նախագահը ստորագրեց 2 տրիլիոն օգնության մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման համար 2 տրիլիոն դոլար օգնություն նախատեսող օրինագիծը: Նախօրեին օրինագիծն ընդունել էր նաև ԱՄՆ Սենատը:

Փաթեթը պարունակում է սոցիալական և տնտեսական ծրագրեր, ներառյալ միանվագ օգնություն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում:

Նախագահի ստորագրությամբ փաթեթը ստացավ օրենքի ուժ ու ենթակա է իրականացման:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Ուրբաթ oրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա անցել է թեստավորումը մեղմ ախտանիշներ ունենալուց հետո և այժմ ինքնամեկուսացված է, բայց շարունակում է ղեկավարել երկիրը պատասխանատու այս պահին:

«Ես թեստ եմ հանձնել, և պատասխանը եկել է դրական կորոնավիրուսի առկայության հարցում, ուստի ես տնից եմ աշխատում, մեկուսացել եմ, և դա ամբողջապես ճիշտ քայլ է», - ասաց նա Twitter- ի իր էջում տեղադրված տեսաուղերձում:

Կառավարությունը հայտարարել է, որ եթե Ջոնսոնը չկարողանա կատարել իր պարտականությունները, նրան կփոխարինի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Չինաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրուցի ընթացքում ընդգծել է Պեկինի պատրաստակամությունը ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերելու հարցում:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուրբաթ օրը: Զրույցի ընթացքում Չինաստանի նախագահն ընդգծել է, որ չինական կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վաշինգտոնին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Չինաստանը կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունը ժամանակին փոխանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու այլ երկրներին, հավաստիացրել է նախագահ Ծինպինը: Պեկինը պատրաստ է շարունակել համագործակցությունը համաճարակի տարածումը կանխելու հարցում: Չինաստանի նախագահն ընդգծել է, որ այն հնարավոր է հաղթահարել միայն միասնական ջանքերի շնորհիվ:

Օրերս Մեծ քսանյակի երկրների առցանց գագաթաժողովի ընթացքում երկրի ղեկավարները հասել են համաձայնության միասնաբար պայքարելու համաճարակի դեմ: Ըստ Չինաստանի նախագահի, Պեկինն ու Վաշինգտոնը կարող են միավորել աշխարհն այս հիվանդության դեմ պայքարում: Նա ընդգծել է, որ համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է երկու երկրների համար::

Իր հերթին նախագահ Թրամփը երախտագիտություն է հայտնել իր գործընկերոջն այս տեսլականի և առցանց գագաթաժողովի ժամանակ առաջ քաշած նախաձեռնության համար:

Նախագահ Թրամփը շեշտել է՝ ԱՄՆ ցանկանում է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ առողջապահության ոլորտում, ներառյալ հակահամաճարակային դեղամիջոցների հետազոտության և պատրաստման հարցում:

Նա նաև ասել է, որ ամերիկացիները մեծ հարգանքով են վերաբերվում Չինաստանի ժողովրդին, և չինացի ուսանողները շատ կարևոր են ԱՄՆ կրթության ոլորտի համար: Նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կպաշտպանի Չինաստանի քաղաքացիներին, ներառյալ երկրում Չինաստանի միջազգային ուսանողներին:

բեռնել ավելին

Facebook Forum

XS
SM
MD
LG