Մատչելի հղումներ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ՝ վերջին զարգացումներ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց 2 տրիլիոն օգնության մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատն, ընդունեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման Թրամփի վարչակազմի առաջարկած 2 տրիլիոն դոլարի օգնության փաթեթը

Օրինքգիծն ընդունվել է ձայնային քվեարկության միջոցով, որի ժամանակ օրենսդիրները բարձրաձայնում են ՛՛դեմ՛ կամ ՛՛կողմ՛՛: Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասիեն փորձում էր հետաձգել քվերակությունը՝ պահանջելով ամբողջական քվեարկության ձևչափ, սակայն Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնության ջանքերի շնորհիվ օրինագիծը ընդունվեց:

Այժմ այն ուղարկվել է Սպիտակ տուն՝ նախագահի ստորագրության համար, որի ստորագրությունից հետո կստանա օրենքի ուժ: Նախօրեին օրինագիծն ընդունել էր նաև ԱՄՆ Սենատը: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի ընդունումից հետո անմիջապես ստորագրել այն:

Փաթեթը ներառում է սոցիալական և տնտեսական ծրագրեր, որոնց թվում է միանվագ օգնությունն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում:

Հետդարձի ճանապարհը Հայաստանից Չինաստան. Սիփան Պետրոսյան

Հետդարձի ճանապարհը Հայաստանից Չինաստան. Սիփան Պետրոսյան
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00

Փարիզում տան պատուհանից երգող օպերային երգիչը ցնցել է համացանցը

Փարիզում տան պատուհանից երգող օպերային երգիչը ցնցել է համացանցը
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Կորոնավիրուսի տարածման դեմ այս պահին իշխանությունը պետք է.

բեռնել ավելին

Facebook Forum

XS
SM
MD
LG