Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նվազել է գործազրկության նպաստների դիմող անձանց թիվը


Վերլուծաբանները սակայն չեն կարծում, որ երկրի աշխատաշուկայում իրավիճակի որևէ լուրջ բարելավում է տեղի ունեցել

ԱՄՆ-ում նվազել է գործազրկության նպաստների համար առաջին անգամ դիմող մարդկանց թիվը, սակայն վերլուծաբանները չեն կարծում, որ երկրի աշխատաշուկայում իրավիճակի որևէ լուրջ բարելավում է տեղի ունեցել:

Միացյալ Նահանգների կառավարության կողմից հինգաշբթի օրը տարածված տեղեկությունների համաձայն, ֆինանսական օգնության համար առաջին անգամ դիմող աշխատանք կորցրած անձնաց թիվը նվազել է 35 հազարով`մինչև 353 հազարը:

Երկրի աշխատանքի նախարարությունը սակայն նշել է, որ այս թվի նվազելու պատճառներից կարող են լինել մեքենաների արտադրության գործարաններում ամառվա ընթացքում աշխատաքից ազատելու սովորաբար տեղի ունեցող գործընթացները, այլ ոչ թե աշխատատեղերի ավելացումը:

Պետական մարմինների կողմից հրապարակված մեկ այլ զեկույցում նշվել է, որ երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերները 2012 թվականի հունիս ամսվա ընթացքում ավելացել են 1,6 տոկոսով: Այց ցուցանիշի վրա մեծ ազդեցություն են գործել հունիսի ընթացքում քաղաքացիական և ռազմական օդանավերի գնման տեմպերը, սակայն համակարգիչների, հեռահաղորդակցման սարքավորումների և հաստոցների նկատմամբ պահանջարկը նվազել է:

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն երկար ժամանակ ձեռնարկում են տարբեր միջոցներ` երկրի տնտեսական աճին նոր թափ հաղորդելու նպատակով:

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը` Դաշնային պահուստային հիմնադրամը գալիք շաբաթ նախատեսում է ընդունել Միացյալ Նահանգներում արդեն երկար ժամանակ չիջնող` 8,2 տոկոս կազմող գործազրկության մակարդակը նվազեցնելուն և տնտեսական աճի խթանմանը նպաստող մի շարջ միջոցներ:
XS
SM
MD
LG