Մատչելի հղումներ

Օբամայի արշավի արդյունքում Ռոմնիի վարկանիշը նվազել է


«ԱՄՆ-ի նախագահի կողմից Միթ Ռոմնիի նկատմամբ վարվող արշավը կարծես որոշակի արդյունքների է հասել»

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից ընտրապայքարի ընթացքում հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ վարվող արշավը կարծես թե հասել է որոշակի նպատակների»:

Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը` վկայակոչելով «Ռոյթերթ» և «Իփոսոս» ընկերությունների կողմից համատեղ իրականացված առցանց հարցումների արդյունքները:

Այսպես, հարցման արդյունքների համաձայն, կուսակցությունների միջոցով կամ որպես անկախ գրանցված ընտրողների ավելի քան մեկ երրորդը նշել է, որ Միթ Ռոմնիի հարկային պարտավորությունների և «Bain Capital» ընկերությունում նրա աշխատանքի ընթացքում վարված գործունեության մասին իրենց մատուցված տեղեկությունների արդյունքում իրենց կարծիքը հանրապետական հնարավոր թեկնածուի մասին փոխվել է դեպի ոչ դրականի:

«Ռոմնիի համար հատկապես անհանգստացնողն այն հանգամանքներ է, որ անկախ ընտրողների, որոնք մեծ դեր կարող են ունենալ նոյեմբերի 6-ին կայանալիք ընգտրություններում, բավականին մեծ զանգվածի վրա ներգործում են Օբամայի ընտրարշավի ընթացքում հեռարձակվող հաղորդագրությունները, որտեղ Ռոմնինմ պատկերված է որպես հարկեր թաքցնող անգութ գործարար», - նշում է «Ռոյթերս»-ը:

«Իփսոս» ընկերության հասարակական կարծիքի հարցումներ վարող աշխատող Ջուլիա Քլարքի համաձայն, գրանցված ընտրողների երեք քառորդը նշել է Ռոմնիի հետ կապված խնդիրների մասին առնվազն որոշ չափով տեղեկացված լինելու մասին, ինչը, ըստ Քլարքի, վկայում է, որ այս հարցը ԱՄՆ-ում բարձրացել է համազգային մակարդակի:

Օբամայի և իր կողմնակիցների կողմից մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներից աշխատատեղերը «Bain Capital» ընկերությունում աշխատելու ժամանակ արտասահման տեղափոխելու մեղադրանքների արդյունքում գրանցված ընտրողների 36 տոկոսը նշել է, որ այս խնդիրը ստիպել է նրանց դեպի ոչ դրականի փոխել հանրապետական հնարավոր թեկնածուի վերաբերյալ իրենց ունեցած կարծիքը` ի համեմատություն հարցման մասնակիցների 18 տոկոսի, որոնք նշել են այդ ընթացքում Ռոմնիի մասին իրենց կարծիքը դեպի դրականը փոխելու մասին:

Անկախ ընտրողների շրջանում նույն ցուցանիշը կազմել է 26 և 13 տոկոս, համապատասխանորեն:

Ռոմնիի ընտրարշավը հակազդում է Օբամայի արշավի ընթացքում արվող հայտարարություններին` նշելով, որ հանրապետականների անձնական ֆինանսական խնդիրների և «Bain Capital»-ի վերաբերյալ հաճախակի գովազդ և ելույթներ ունենալու միջոցով Օբաման փորձում է շեղել հասարակության ուշադրությունը երկրի տնտեսության վատ վիճակից:

«Ռոյթերթ» և «Իփոսոս» ընկերությունների կողմից համատեղ իրականացված հարցմանը մասնակցել է 1195 մեծահասակ, որոնցից 962-ը կազմել են գրանցված ընտրողներ:
XS
SM
MD
LG