Մատչելի հղումներ

Ռոնմնին կփորձի ստանալ աֆրոամերիացիների աջակցությունը


Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուն ելույթով հադնես կգա «Գունավոր բնակչության առաջընթացի ազգային ասոցացիայի» համագումարին

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Միթ Ռոմին չորեքշաբթի օրը հանդես կգա Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում անցկացվող «Գունավոր բնակչության առաջընթացի ազգային ասոցացիայի» համագումարի մասնակիցների առջև:

Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ԱՄՆ-ի ամենահին կազմկերպության համագումարի մասնակիցների առջև Ռոմնիի ելույթը նպատակ է հետապնդում ստանալ աֆրոամերիկացի ընտրողների աջակցությունը, որոնց հիմնական մեծամասնությունը, ըստ հասարակական կարծիքների հարցումների արդյունքների, նախատեսում է իրենց ձայնը տալ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբամայի թեկնածության օգտին: Փորձագետների կարծիքով, Ռոմնիի համար խիստ անհրաժեշտ է կապ հաստատել աֆրոամերիացիների համայնքի հետ, որոնք կազմում են դեմոկրատական կուսակցությունը սատարող քվեարկողների ամենախոշոր մասը:

«Գունավոր բնակչության առաջընթացի ազգային ասոցացիայի» այս տարվա համագումարի ընթացքում քննարկվելիք հիմնահարցերից մեկը կլինի փոքրամասնությունների ներկայացուցիչների ունեցած քվեարկության իրավունքը: Ըստ կազմակերպության, բազմաթիվ նահանգներում ընդունված նոր օրենքների համաձայն, քվեարկությանը մասնակցելու համար քվեարկողները պետք է ունենան լուսանկարով փաստաթուղթ: Ասոցիացիայի համաձայն, նման պահանջներն անարդար են և ուղղված են սևամորթների և իսպանախոս բնակիչների դեմ:

Սպասվում է, որ իր ելույթի ընթացքում Ռոմնին հիմնականում կանդրադառնա աֆրոամերիկացիների շրջանում 14,4 տոկոս կազմող գործազրկության մակարդակին, ինչը զգալիորեն բարձր է երկրում գործազրկության գրանցված միջին` 8,2 տոկոս կազմող մակարդակից:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ էր ունեցել «Գունավոր բնակչության առաջընթացի ազգային ասոցացիայի» մասնակիցների առջև 2008 թվականին անցկացված իր ընտրարշավի ժամանակ, սակայն այս տարի Ասոցիացիայի համագումարի մասնակիցների առջև հանդես կգա ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:
XS
SM
MD
LG