Հետազոտողները փորձարկում են ուղեղի, այսպես կոչված, խորը խթանումը՝ որպես ծանր դեպրեսիայով տառապող անձանց բուժման եղանակ։ Բժիշկներն այն համեմատում են սրտի ռիթմավար սարքի հետ, որը, սակայն, նախատեսված է ուղեղի համար։ Բուժումը ներառում է գլխուղեղում էլեկտրոդների իմպլանտացիա` կրծքավանդակի շրջանում։
«Համասի» նոր առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է Գազայի հարավում իսրայելական բանակի գործողության ժամանակ՝ այս մասին տեղեկացրել է Իսրայելի զինուժի ներկայացուցիչը։
Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողությունների դեմ բողոքող շուրջ 200 ցուցարարներ են ձերբակալվել երկուշաբթի՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտ տեղի ունեցած նստացույցի ժամանակ՝ հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Հումքի և ամենօրյա սպառման ապրանքների մեծ մասը բեռնվում է հսկայական արկղերի մեջ և նավերով տեղափոխվում մեծ տարածություններ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ հսկայական մետաղական արկղերը հայտնվում են ջրի հատակում։
Շրջանի շերիֆը խոստովանել է, որ իր տեղակալները կանխել են նախագահի հանրապետական թեկնածուի դեմ երրորդ մահափորձը
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ամբողջ Իսրայելի տարածքում հնչում էին տագնապի ազդանշաններ
Իսրայելի ռազուժը կիրակի շարունակել է հարվածները Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախներին՝ հայտարարելով Իրանի աջակցությունը վայելող շիական այդ խմբավորման ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին: Ռազմական գործողությունների ֆոնին՝ հազարավոր լիբանանցիներ շարունակում են հեռանալ հարազատ բնակավայրերից:
Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը՝ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրին «հրատապ» հասնելու ուղղությամբ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նման սահմանափակումներ արդեն գործում են ԱՄՆ մի շարք նահանգներում։
Ոստիկանության կարծիքով՝ հնարավոր է գործ ունենք պատվիրած սպանության հետ:
Լուսնի վրա ակտիվ հրաբուխներ եղել նաև համեմատաբար վերջերս, քան նախկինում ենթադրվում էր։ Գիտնականները հանգել են այս եզրակացության՝ հետազոտելով չինական «Չենյե - 5» տիեզերական առաքելությունից ստացված լուսնային գրունտի նմուշները։
Ռուսական ութ ռազմական ինքնաթիռներ և չորս նավեր վերջին շաբաթվա ընթացքում մոտեցել են Ալյասկային:
Հոր մահից հետո 55-ամյա նկարիչ Անդրանիկ Ավետիսյանի համար սարդոստայնը դարձավ ոգեշնչման աղբյուր։ Ֆիզիկամաթեմատիկական կրթությամբ նախկին գործարար Ավետիսյանը արվեստի միջոցով իր հույզերն արտահայտելու ուղի էր փնտրում։
Տեխնոլոգիական հսկան ասում է, որ իր դեմ հարուցված գործը հիմնված է առցանց գովազդի մասին հնացած գաղափարների վրա:
Գիտնականները մշակել են պատկերման աննախադեպ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ բարձրագույն լուծաչափով և մանրամասությամբ սրտի եռաչափ պատկերներ։ Տեխնոլոգիան, որը կոչել են «Google Earth մարդու սրտի համար», նոր էջ կբացի սրտանոթային բժշկության հետազոտությունների ոլորտում։
Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերի հսկա ծառերը՝ սեքվոյաները, որոնք կլիմայի փոփոխության հետևանքով հայրենիքում վտանգի առջև են, Մեծ Բրիտանիայում ծաղկում են։ Ըստ Լոնդոնի թագավորական ընկերության, այսօր մշուշոտ Ալբիոնում աճում է մոտ կես միլիոն սեքվոյա։
Հայտնաբերվել էին վեց պատանդների մարմիններ, որոնք, ըստ տեղեկությունների, կարող էին ազատ արձակվել զինադադարի համաձայնագրի հիման վրա:
Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները պարզել են՝ այն դեռահասները, որոնք չափից շատ են օգտագործում իրենց սմարթֆոնները, ավելի հաճախ են տագնապում, տառապում դեպրեսիայից և անքնությունից։
Խամենեին երեքշաբթի փոխանցել է իրանական կառավարությանը, թե «ոչ մի վնաս» չկա «թշնամու» հետ շփումներից:
բեռնել ավելին