Կոսմետիկայի ոլորտում առաջատար L’Oréal ընկերությունը ստեղծել է «լաբորատորիա չիպի վրա» դյուրակիր սարք, որը թույլ է տալիս ավելի խորը պատկերացում կազմել մաշկի մասին։ Cell BioPrint սարքը, որը ներկայացվել է Լաս Վեգասում` CES 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսում, ընդամենը հինգ րոպեում վերլուծում է նմուշը։