Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Երկու օր՝ դեկտեմբերի 12-13-ը, Երևանում կքննարկվեն ցեղասպանական ռիսկերի հետ կապված հարցեր և հետագա զանգվածային ոճրագործությունները կանխելու հնարավոր մեխանիզմները։ Երևանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը։
Քննարկվել են երկկողմ սերտ գործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծվել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, տեղեկանում ենք Ազգային Ժողովից: Կարևորվել է ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին։
Ռուսաստանի Դաշնության համար իր դաշնակիցները որևէ արժեք չունեն։ նորից ապացուցված է, որ Ռուսաստանը դաշնակիցները ամեն տեղ պարտվում են, ասում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված ընթրիքին
Հալեպում բոլոր ճանապարհները փակ են, և քաղաքից դուրս գալ հնարավորություն չկա, խանութներն արդեն աշխատում են, սննդամթերք ձեռք բերել հնարավոր է, սակայն տնտեսական վիճակը գնալով ծանրանում է՝ դրամի արժեզրկման և ապրաննքերի գների բարձրացման պատճառով։ Մարդիկ աշխատում են տներից դուրս չգալ, դպրոցները փակ են։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Վրաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները կասեցնելու դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ բռնությունների համար և Թբիլիսիին սպառնացել է պատժամիջոցների խստացմամբ, նշված է Բլինքենի հայտարարության մեջ:
«Կողք-կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կարգախոսն է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է մոտ 177,000 մարդ:
Վրացագետ Ջոնի Մելիքյանը Թբիլիսիից տեսազանգով պատասխանում է մեր հարցերին, նրա պնդմամբ, մինչև Վրաստանի այս որոշում,ը ԵՄ-ն արդեն իսկ սառեցրել էր այդ գործընթացը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։
«Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ն, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի պատվերով, իրականացրել է ուսումնասիրություն՝ արտակարգ իրավիճակներ լուսաբանող մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեբանական կարիքների շուրջ, որը ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ կազմակերպված համաժողովում։
«Մեկ մարդը կարող է շատ մեծ բան փոխել»,- ասում է Տավուշի մարզի Տավուշ սահմանամերձ գյուղից Գնել Մարտիրոսյանը, որը 30 տարի ապրել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, բայց սպորտսմենի ինքնասիրությունը թույլ չի տվել, որ իր դուստրը՝ ըմբշմարտի բազմակի չեմպիոն աղջիկը, հանդես գա Ռուսաստանի դրոշի ներքո։
2025 թվականից սպասվում են Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության հերթական խստացումները: Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը գնահատում է, որ նոր խստացումները բավականին շեշտակի են, որոշ դեպքերում՝ անարդար և անգամ՝ ԵԱՏՄ համաձայնագրին հակասող։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին:
Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը քննարկել են երկու երկրների միջև գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, երկկողմ համագործակցության խորացման փոխադարձ հետաքրքրության վրա:
Ինչպես փոխանցում են ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին:
Գրետա Թումբերգը կարող էր մասնակցել COP-29-ին, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Բաքվում։ Դրա փոխարեն նա այցելել է Հայաստան և իր բողոքի ձայնն է բարձրացնում հանուն բնապահպանության, հանուն մարդու իրավունքների, հանուն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների։
բեռնել ավելին