Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
«Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա»․ ասված է hայտարարության մեջ
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում 12592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում մոտ 1300 նոր դեպք է հաստատվում։
Սոչիի հանդիպմանն ընդառաջ քաղաքագետների կանխատեսումներն ու ակնկալիքները․ որ կողմից կարող են լինել անվտանգության իրական երաշխիքներ, այն դեպքում, երբ տարածաշրջանը բոլոր կողմերի հետաքրքրությունների կիզակետում է։
Նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև, նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Մինչ Ռուսաստանի արտգործնախարարությունը սպասում է պաշտոնական Երևանից պատասխան՝ այդ որոշման իրականության և պատճառների մասին, քաղաքագետներն ու վերլուծաբաններն արդեն իսկ մեկնաբանում են դրա հիմքերն ու հետևանքները։
Տնտեսագետները արձանագրում են և՛ բացասկան, և՛ դրական ազդակներ Հայաստանի տնտեսության վրա, ընդհանուր սպառողական շուկայում վճարունակ պահանջարկի աճը՝ Հայաստան տեղափոխված մարդկանց ծախսերի շնորհիվ, շուկայում ստեղծել է աշխուժություն, տնտեսական աճը կարող է ռեկորդային լինել:
«Միացյալ Նահանգները դեմ է Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր», Հայաստանում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը
Աստանայում Նիկոլ Փաշինյանի ելույթն աննախադեպ և թիրախային են գնահատում վերլուծաբանները՝ ենթադրելով, որ այն ստեղծեց ՀԱՊԿ-ից դուրս գալու կոնկրետ հիմքեր:
«Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Դեռ անցած դարասկզբից Գյումրին տեսել և ճանաչել է կամավորներին, որոնք ամերիկյան որբանոցում խնամում էին ցեղասպանությունից փրկված հայ որբերին։ Այսօր էլ «Դեպի Հայք» և «Հայ կամավորների միություն» կազմակերպությունների միջոցով բազմաթիվ կամավորներ գալիս են Հայաստան կամավորական աշխատանքներ կատարելու։
Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։
բեռնել ավելին