Ռուսաստանի նախագահը տեղյակ էր «երկակի գործակալի» արարքի մասին

Ռուսաստանի նախագահը տեղյակ էր «երկակի գործակալի» արարքի մասին

Ռուսատանի լրտեսական գլխավոր վարչությունը հետաքննություն է անցկացնելու Ռուսաստանի բարձրաստիճան «երկակի գործակալի» կողմից ԱՄՆ-ում Ռուսաստանի լրտեսների ցանցը բացահայտելու վերաբերյալ:

«Կոմերսանտ» օրաթերթի կողմից ավելի վաղ հրապարակված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի հետախուզական գործակալության մասնաճյուղերի ղեկավարներից մեկը փախուստի էր դիմել Միացյալ Նահանգներ` Ռուսաստանի լրտեսական ցանցը մատնելուց հետո:

Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անցկացվում է «ներքին հետաքննություն» և այս դեպքից պետք է «քաղել համապատասխան դասեր»:

Մեդվեդևն ասել է, թե «Կոմերսանտ» թերթում հրապարակված տեղեկություններն անակնկալ չէին և որ տեղի ունեցածի մասին իրեն տեղեկացրել էին նույն օրը: