Մատչելի հղումներ

Ռուսաստանի հետախուզական գործակալության ծառայողը նպաստել է ԱՄՆ–ում լրտեսների բացահայտմանը


Ռուսաստանի հետախուզական գործակալության ծառայողը նպաստել է ԱՄՆ–ում լրտեսների բացահայտմանը
Ռուսաստանի հետախուզական գործակալության ծառայողը նպաստել է ԱՄՆ–ում լրտեսների բացահայտմանը

Այս տարվա հունիս ամսին ԱՄՆ–ում Ռուսաստանի լրտեսների ցանցի հայտնաբերմանը նպաստել է Ռուսաստանի հետախուզական գործակալության ծառայողներից մեկը։

«Կոմերսանտ» օրաթերթը հինգշաբթի օրը հաղորդել է, թե լրտեսներին մատնել է ռուսական հետախուզության սպաներից մեկը, որին ներկայացնում են որպես «գնդապետ Շչերբակով»։ Թերթի համաձայն, Շչերբակովի պարտականությունների մեջ է մտել ԱՄՆ–ում Ռուսաստանի լրտեսների արմատավորումը։

«Կոմերսանտ»–ը հաղորդում է, որ ԱՄՆ–ում Ռուսաստանի տասը լրտեսների ձերբակալությունից առաջ գործակալը Ռուսաստանից փախուստի է դիմել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ–ում է ապրում նրա դուստրը։

Լրտեսների բացահայտումը բերել էր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև Սառը պատերազմի ժամանակներից ի վեր իրականացված լրտեսների ամենախոշոր փոխանակմանը։ ԱՄՆ–ը փոխանակել էր Ռուսաստանի տասը լրտեսներին Ռուսաստանում բանտարկության մեջ գտնվող չորս լրտեսների հետ։

XS
SM
MD
LG