Արևի հալվաներն ու ճակատագրի դաժան փորձությունները․ Մի կնոջ պատմություն

Your browser doesn’t support HTML5

Արև Բալդրյանը 5 տարի առաջ սկսել է փոքրիկ բիզնեսով զբաղվել ու երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող ընթացք է ստացել, Արևը խնդիրների առջև է կանգնել, այդ թվում՝ առողջական։ Արևի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, որի մասին իմացել է հիվանդության 3-րդ փուլում և սկսել բուժման բարդ ու երկարատև ընթացքը։