«Երեխայիս ամեն մի ուզածը սվինի հարվածի նման է»․ շրջափակված Ստեփանակերտում. Մի կնոջ պատմություն
Your browser doesn’t support HTML5
Լեռնային Ղարաբաղում ապրող Տաթև Խաչատրյանի որդին, շատ երեխաների նման, երկար դադարից հետո վերջապես պաղպաղակ է ուտում։ Խանութում ստացված քիչ քանակի կաթով հնարավոր է եղել երեխաներին ուրախացնել։ Տաթևը անդամակցում է «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ-ին։