ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ Twitter-ում կիսվելով ՀՀ վարչապետի՝ նախորդ օրը կատարած գրառմամբ նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ խաղաղության հաստատման առաջընթացի առնչությամբ:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու գործում: «Եվ մենք ոգևորված են Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի առնչությամբ»,-նշել է Պատելը:
.@SecBlinken is very engaged in facilitating peace discussions between Armenia and Azerbaijan, and we are encouraged by the progress made toward lasting and sustainable peace in the South Caucasus. We very much appreciate @NikolPashinyan’s message on that progress. https://t.co/WquRuXBM4O
— Vedant Patel (@StateDeputySpox) March 23, 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավեի վաղ Twitter-ում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ «Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս ուղերձին»,- գրել էր Փաշինյանը:
There will be a #peace treaty between #Armenia and #Azerbaijan, and it will be based on the joint official statements adopted at the highest level. There won’t be а new escalation! The international community must strongly support this narrative.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) March 23, 2023