Գնացքների հրահանգողը. Մարջան Կարապետյան. Մի կնոջ պատմություն

Your browser doesn’t support HTML5

Խոհանոցային աշխատանքները ավարտելուց հետո, Մարջան Կարապետյանը շտապում է դեպի մետրո. ոչ թե կանգառ, այլ կարգավարական կենտրոն։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գնացքների աշխատանքը մեկնարկում է հենց նրա հրահանգով։ Ջերմ ընտանիքի սիրելի մայրիկը աշխատավայրում սառնասիրտ է ու ճշտապահ։