Յուրի Գելմանը` սայրի վրա
Your browser doesn’t support HTML5
Ուկրաինայի սուսերամարտի վաստակավոր մարզիչ Յուրի Գելմանը ստիպված է եղել Ամերիկայում կյանքը սկսել աման լվանալուց։ Այժմ նա ունի իր սեփական ակումբը Մանհեթենում, մասնակցել է հինգ օլիմպիադաների՝ որպես սուսերամարտի ամերիկյան հավաքականի գլխավոր մարզիչ, և ընդգրկվել է ԱՄՆ-ի սուսերամարտի փառքի սրահում։