«Իսլամական Պետություն» խմբավորման ձևավորումը Աֆղանստանում

Krasnoyarsk, Rossiya

Երբ Պակիստանը Հյուսիսային Վազիրիստանում զինված ցեղախմբերի վերահսկողության տակ անցած տարածքներում սկսեց ռազմական գործողություններ իրականացնել, այդ ցեղախմբերի անդամներից շատերը սկսեցին հատել սահմանը դեպի Աֆղանստան:

Աֆղանստանի արևելյան հատվածում բնակվող Շինվարի ցեղախմբի անդամներին հեշտ է ճանաչել նրանց սպիտակ գլխարկներից: Ցեղախմբի անդամները տարեսկզբին իրենց դռները բացել են մի խումբ մարդկանց առջև, կարծելով թե նրանք կարիքի մեջ են:

Շինվարի ցեղի առաջնորդ Մալիք Նայազը ասում է,- «Սկզբում նրանք ներկայացան որպես բարեկամներ: Նրանք իրենց հետ էին բերել իրենց ընտանիքներին և իրենց պարագաները։ Նրանց հետ նաև կանայք կային։ Կացարան խնդրեցին և ասացին, որ մեր եղբայրներն են:

Ցեղախմբի առաջնորդի խոսքերով, նորեկները ասել են, որ իրենց տեղահանել էին Հյուսիսային Վազիրիստանում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով:

Մի քանի ամսվա ընթացքում նորեկները սկսել են զենքեր ցուցադրել և միջամտել տեղական կարգերին: Հետո մի օր նրանք սև դրոշ են բարձրացրել և իրենց հռչակել «Աֆղանստանի Իսլամական պետություն»:

Շինվարի ցեղի առաջնորդ Մալիք Նայայը ասում է,- «Նրանք բնակիչներին ստիպեցին իրենց հավատարմության երդում տալ: Ասացին, որ ամսական 500-600 դոլար աշխատավարձ կվճարեն: Նրանք ասացին,-«մենք կպաշտպանենք ձեր տները, դարձեք մեր բարեկամները»:

Շինվարի ցեղախմբի հազարավոր անդամներ ահաբեկչական խմբավորման դաժանության պատճառով լքել են իրենց տները՝ տեղավորվելով ժամանակավոր կացարաններում: Այդ ժամանակից ի վեր խմբավորման անդամները տարածվել են տարածաշրջանում, այդ թվում նաև գավառի մայրաքաղաք Ջալալաբադում:

Կառավարությունը փորձում է շահագրգռել տեղաբնիկ ցեղախմբերին, որպեսզի նրանք դուրս գան պայքարի «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ: Սակայն տեղաբնիկները ասում են, որ իրենք ոտքի կելնեն միայն այն դեպքում, եթե կառավարությունը խմբավորման դեմ ռազմական միջոցառումներ ձեռնարկի: